Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսավորչի հետ, հետը սիրո դաշն է կապում։ Դառնում է Հայաստանը բուֆեր՝ Հունաստանի համար, Պարսկաստանի և մահմ<եդական աշխարհի> դեմ։ Պարսից թագավոր Շապուհը [հարձակվում է] արշավում է Հայաստան, իր հետ դաշնակից է անում Կովկասի լեռնականներին ու խռովություն է հարուցում երկրի ներսը՝ նախարարների մեջ (Սղուկ Սլկունի)։ Նույն հարձակումը և Տրդատի հաջորդ Խոսրովի օրով (որը նույնիսկ հաշտությամբ էր խոսել Շապուհի հետ), ապա Խոսրովի հաջորդ Տիրանն ու Վրթանես կաթողիկոսն են դիմում Կոստանդնոպոլիս կայսրին։ Եվ նորից հարձակում Պարսկաստանից։

(Ապա Հուլիանոս կայսրը, որ հալածում է քրիստոնեությունը, իր պատկերը տալիս է, որ պաշտեն եկեղեցում, որ տեր Հուսկան խորտակեց։

Պարսից թագավորը կուրացնում է Տիբանին՝ հույներին հակվելու համար: Նույնը Արշակ II-ի հետ (Արշակի նամակը Վաղես կայսերը, Էջ 456. Ա հատ.)45, որ ինքն իրեն սպանեց բանտում:

Մեհրուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան՝ զզված Էս ամենից, վեր են կենում քրիստոնեության և պալատի դեմ։ Եկեղեցիները քանդում, հունարեն գրերը կրակում և արգելում հունական ուսումը։ Մյուսի կողմից՝ պարսից մոգերը։

Եվ եղեվ յայնժամ աշխարհ մեր իբր սպանդարան մարտիրոսաց, ասում Է հայոց պատմությունը48։

Ապա Թեոդոս կայսրը Ներսես մեծի աղաչանքներին անսալով՝ Արշակի որդին Է զրկում թագավոր հայոց և հունաց ու հայոց զորքերը պարսից զորքերի դեմ տալիս են Ձիրավի նշանավոր պատերազմը47. ապա Թեոդոս նրան սպանել Է տալի ապերախտության ու ապստամբության համար)։

Նրանից հետո Թեոդոս մեծը թագավորեցնում Է Վարազդատ Արշակունի իշխանին, որ Պարսից երեսից փախած ապավինել Էր կայսեր։ Սրա ժամանակ Էլ հունաց զորավարներն, իբրև «երախտավորք ու տիարք», շատ Էին վատնում «ըստ հաճույս», սա Էլ գաղտնի ուզեց դաշն կապել Պարսից