Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արքայի հետ, նույնպես բռնվեց, Պոլիս տարվեց ու աքսորի մեջ մեռավ։

Ապա Թեոդոս մտածում է երկու թագ<ավոր> դնել հայերի վրա, որ եթե մինը իր դեմ գլուխ բարձրացնի, մյուսը մնա հավատարիմ։ Թագավորացրեց Պապի երկու որդիներին՝ Արշակին ու Վաղարշակին։ Հունաց զորավարները հայոց երկրից դուրս վանեցին պարսից զորքերը, որոնք իբրև թե Վարազդատին օգնության էին եկել։

Նորից հայոց երկիրը բաժանում են իրար մեջ հույներն ու պարսիկները, բայց պարսից բաժնից հայոց թագավորը փախչում է հունաց բաժինը՝ բոլոր [նախարարների] իշխանների հետ «լաւ համարելով նւազոք շատանալ ընդ բարեկամութեան քրիստոնեա թագավորի, քան առաւելօք լիանալ»...48։

<․․․> Հազարացվոց (արաբ‹ների>) արշավանքի սկիզբը. Չամչ<յան> Բ. 340 և այլն49 345-ում, թե ինչպես էդ ժամանակ (645 թվին) եկեղեցական վեճերի համար, թե ինչ շարական երգեն և այլն, կռիվ ընկավ ու ժողովներ էին անում և այլն50։

347-ից դառն են այսուհետև պատմություն հայոց գրեթե մինչև ի կատարած51։

Արաբացիք եկան։ Հայերր անկարող դեմ գնալու ո նպատակվեցան ու հարկ խոստացան։ Հունաց կայսրը բարկացավ, եկավ կործանելու, առաջը գնացին հպատակ<ություն> խոստացան։ [Բայց] կայսրը Քաղկեդոնի ժողովին58 ստիպեց ընդունեն և հաղորդություն առնեն իր ներկայությամբ էն կարգով։