Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկան ու դարձան բաց դռներ, որոնցով անց ո՛ւ դարձ էին անում բարբարոս ցեղերը։

ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԳԱԼՈԻՍՏԸ, ԵՎ ՉԻՆԳԻԶԽԱՆ

Պարսկաստան և այլն.

Բաղդադը քանդեցին վերջնականապես և ընկավ կուլտուրան ու պարսկ<ական> բանաստեղծությունը։ Մոնղոլները հիմնահատակ կործանեցին այն ամենր, ինչ որ իւնայել էր սելջուկ թուրքը։

ՕՍՄԱՆՆԵՐԸ

XIII դարում մոնղոլների ու սելջուկների ավերակների վրա, Փոքր Ասիայում թուրքական թափ<առական> ցեղերից աճեց ու կազմակերպվեց մի թուրքական թափառական ցեղ, որոնք կոչվեցին օսմաններ՝ իրենց մեծի անունով։ Նրանց [տեղ էր տ <վել>] Անգորայում արոտատեղ էր տվել սելջուկ սուլթանը՝ [ քեյ ] ֊Քոբաթ։ Հետզհետե իրենց սահմանները ընդարձակելով, հողեր խլելով բյուզանդական սահմաններից, ուժեղացան և այսպիսով պատրաստվեց Բյուզանդիայի կործանող ուժը։

ՌՈԻՍՆԵՐԸ

Աղա Մահմադ խանը...

Դժբախտ Վրաստանը, որ [իր] ապավինել էր Ռուսաստանի հովանավորությանը, անողորմ ավերվեց։ Ռուսաց զորքերը դրանից հետո հայտնվեցին Վրաստանում և սկսեցին սպառնալ Ատրպատականին (Ադրբեջան)։

Այսպիսով՝ հյուսիսից շարժվեցին ռուսական բատալիոններր և նրանց առջև րնկան և տափաստանների թափառաշրջիկ ցեղերր, և վայրենի ու քաջ լեռնակաները։

Նրանցից հետո Պարսկաստանը երկու անգամ փորձ [եց] արավ Կովկասի շղթայի մյուս կողմը հետ տա արևմտյան