Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՏԱՐԲԵՐԱԿ

ԵՐԵՎԱՆԻ ԿՌԻՎԸ ԵՎ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԻԲՐԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

<Ներածություն>1

Պատմության մեջ շատ սակավ ազգեր են ունեցել Էն դաժան ճակատագիրը, որ ունեցել Է հայ ժողովուրդը։ Նրա [պատմության] կյանքի բոլոր շրջաններն [ու բոլոր Էջերը] եղել են անընդհատ կռիվների ու կոտորածների արյունոտ հանդես և նրա պատմության [բոլոր էջերը] մի հսկայական ողբերգություն [են]։ [Եվ զարհուրելին էն է, որ էդ վիճակի, էդ ճտկատագրի պատճառները պատահական չեն, այլ մեծ մասամբ մշտական ու հաստատուն, բնության օրենքների նման, ուստի և նրանց հետևանքներն ու ազդեցություններն էլ եղել են ու մնում են անվերջ, անփոփոխ]։ Աշխարհքների կամուրջներով, [միշտ] մանավանդ մինչև ծովային ճանապարհների բացվելը, հզոր պետությունների ու մեծ ժողովուրդների արշավանքների ու մաքառումների ճանապարհին [մեծ] հարևան անապատների [աղքատ ու] ընչաքաղց օրդուները պարբերական հարձակումների ասպարեզ, ոտի տակ գնաց [ու մաղվեց Հայոց երկիրը] Հայաստանն ու մաշվեց մեծ բանակների ձիաների սմբակներից, ինչպես ասում է պատմագիրը։ [Ճիշտ նման Իսրայելի ժողովրդին, որ գտնվում էր մի կողմից հզոր Բաբելոնի, Ասորեստանի, Պարսկաստանի մեջ, մյուս կողմից Եգիպտոսի ու Հռոմի մեջտեղը, և մին Եգիպտոս էր գերի գնում, մին՝ Բաբելոն, մին Պարսկաստանն էր ավերում, մին՝ Հռոմը, և նրա մարգարեն2