Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր [աշխարհասասան] է ողբի մեջ աղաղակում է՝ «ով դու, հայրենիք, ձոր կոտորածի․․․․» մինչև որ դատարկվեց վերջապես]։

Այսպես Հայաստանը։ «Յարևելից սուր յարևմտից սպանումն, ի Հիւսիսոյ Հուր և ի Հարաւոյ մահ…»,- աղաղակում Է Հայոց Լաստիվերտցին3։

Հայ ժողովուրդը [երկար դարեր] աչքն արևմուտք կթած՝ փրկություն Էր աղերսում մերթ մի, մերթ մյուս եվրոպական պետությունից։ Դարերի ապստամբական փորձերն ու պառմուտյան [իմաստուն] մատը ցույց տվին, որ այդ Հույսը Ռուսաստանն Էր լինելու։ Եվ Հնդկաստանից մինչև Կովկաս, [ամենայն հայոց կաթողիկոսից մինչև վերջին շինականը]՝ հայացքները կենտրոնացան Ռուսաստանի վրա։ Հիրավի, օրեցօր զորացող Ռուսաստանի քաղաք<ականություն և դարերով տանջվող ժողովրդի հույսերը բռնում Էին իրար։ Այդտեղից Էլ առաջ եկավ այն [ջերմ] մոտիկությունը և այն ջերմ հավատը, որ գոյություն ուներ ռուս պետության և հայ ժողովրդի մեջ, որ անաղարտ ու անսասան զորություն ուներ մինչև 80-ական թվականները։ [Մինչև այն օրերը, երբ տաճկահայերը [կարողացան] ռուսական Հայերի ուշքը ու հայացքը [տարան]գրավեցին դեպի Անգլիա՝ մի կողմից, մյուս կողմից՝ Կովկասում ռուսական իշխանավորներից ոմանց մեջ առաջ եկավ ու զարգացավ այն կասկածը դեպի հայերի անկեղծուտյունը ու հավատարմությունը, որ հետզհետե հրեշ<ավոր> չափեր ընդունեց։ Այդ ամենը պարզելու և թյուրիմացությունը տեսնելու, պատմական սխալները, իրերի իսկական պատկերն ու ճշմարիտ ճանապարհը գտնելու ամենալավ միջոցը նորանցյալ պատմության ու ներկա [վիճակի] դրության ամենակողմանի ուսումնասիրությունն է։

Այդ կողմից առանձին արժեք ու կարևորուտյուն ունի «Վերք Հայաստանիի» ուսումնասիրությունը, որովհետև նա հանդիսանում հայ ժողովրդի Էն հրաթափ լեզուն, որ մինչև երկինք բողոքում Է Էն բարբարոս բռնակալության դեմ, որի