Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ նպատակն է գլխավորապես ռուսական զին<վորական> տարեգրությունները վկա բեր<ել>ով, մի համառոտ տեսության մեջ ցույց տալ, թե ինչքան ճշմարտապատում է «Վերք Հայաստանին» և որքան հարազատ է իրական<ությանը>, որպես մի կենդանի պատմություն։

[«Վերք Հայաստանին» գր<ող>] ինքը՝ Խաչատուր Աբովյանը եղել է կռվի բեմի վրա. փախել է (քանի տարեկան է եղել, ծանոթությունները իր մասին), աչքով տեսել է. իր եղբայրը մեռել է սովից, գրել է 14 տարի հետո. դրանից էլ մի շարք սխալներ են մտել։

Գրել է 14 տարի հետո.

[Սկսած] օրինակ, էջ 138 ասում է. «էս ժամանակին էր, հունիսի Χ֊ին 1825-ին, որ արինկեր Հասան-խանը, սարդարի փոքր ախպերը, որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ ավերել, Ղարս ու Բայազեդ հինգ ու վեց անգամ ոտի տակ տվել՝ …ոտը բարձրացրեց, որ գնա Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիսու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի…»։ Սխալ է. պատերազմը սկսվել է 1826 հուլիսի 16-ին, Խըլղարաքիլիսայի վրա եղած հանկարծական հարձակումով։

Բնագիրը: