Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՛չ կրոն, ո՛չ սրբություն, ո՛չ կայք, ո՛չ կյանք, ո՛չ կին, ո՛չ պատիվ, ո՛չ ամոթ, ո՛չ խղճմտանք...18:

Պատմությունն էնպես էր բերել, որ մեծ Ռուսաստանը իր դիվիզիաներով հորձանք էր տալի դեպի արևելք, և հայ ժողովորդը, Բյուզանդիայից հետո, դիմեց նրա հովանավորությանը։

Բայց [էս առարկայի վրա] սրա մասին ուրիշ տեսության մեջ կխոսենք ավելի երկար, այժմ դառնանք մեզ զբաղեցնող առարկային։

Ահա էդ մեծ դեպքի, հայ ժողովրդի անօրինակ տառապանքի ու կաթոգին իղձերի ճշգրիտ ու կենդանի արձանագրությունն է հանդիսանում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին»։ Եվ ես [կարծում եմ] «Վերք Հայաստանի մեծության գաղտնիքն [դրա մեջն է] էդ է, ոչ թե էն, որ նա գրված է առաջին աշխարհաբարը, մի հանգամանք, որ մինչև անգամ սուտ է ու նրանից շատ ավելի լավ աշխարհաբարով գրում էին իրենից առաջ։ [Ինքը ականջալուր ու ականատես է եղել]։

[Առնենք մի քանի տեղեր և դուք տեսեք թե որքան հարազատ է պատմությանը նա, իր ժամանակը։ Հարկավ], կան և մի քանի չնչին սխալներ, [որ նույնպես ցույց կտանք իրենց տեղը], որոնք, սակայն, ուժ ու զորություն չունեն նվազեցնելու էն մեծ պատմական արժանիքը, որ ունի էդ հրաշունչ գործը։ Սխալները առաջ են գալի նրանից, որ հեղինակը իր [գործը գրել] հիշողություններն ու տպավորությունները գրի է առել դեպքից, Երևանի պատերազմից (1826 — 28) 14 տարի հետո, 1840 թ. ու մի քանի թվականներ խառնում է։ Օրինակ, ասում Է՝ 1825 հունիսին էր, որ կռիվն սկսվեց, մինչդեռ 1826 հուլիս[ի] 16֊ին սկսվեց։ Ասում է՝ ամսի 25֊ին (որ թվականի՝ չկա) Երևանը առնվեց, մինչդեռ <2 անընթ.> էր։ Ռուսաց [սահմանագլխի հրամանատար] սահմանապահ զորքի գլխավոր իշխան Սևարսամիձեին անվանում է Սավարսամիրզա [և այլն]։