Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ ծխում է գրքի մի ծերից մինչև մյուս ծերը։ Եվ ինքը՝ պատանի Խաչատուր Աբովյանը էդ «խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին» միշտ մեջը, մին ինքն է երևում, մին իր աղեկտուր ձենն է լսվում թնդանոթների գոռոցի ու ժողովուրդների վայնասունի միջից։

Ամեն ազգի պատմություն բոլոր ազգերի ազգերի ընդհանուր պատմության մի մասն է և մեկի շարժումով՝ բացատրրվում է մյուսի դրությունը։

Ազգերի պատմության մեջ մեծ տեղ են տալի պատերազմներին և հերոսացնում մեծ ավազակներին. այդ պատմությունները սովորեցնում են [երեխաներին] ու ոգևորում նրանցով, մինչդեռ հակառակր պիտի լիներ—խաղաղ կուտուրական ժամանակները պիտի ավելի մեծ տեղ բռնեին և կռիվներր նկատվեին, որպես վայրենի երևույթ ու դժբախտություն:

Եվ I, 719 ճանաչել այն պայմանները, որ ստեղծել են որոշ ուժ, և ճանաչել այն ուժը, որ շարժել է պատմական դեպքերը, բնության և մարդու