Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Միայն տեղ տեղ] երկրի միայն [մի] 10 % է պետքական, էն էլ՝ լավ մշակելու պայմանով։

Եղած օազիսներն, ուր կարելի Է ջուր խմել ու անասուն պահել, ժողովուրդն անվանում Է «աստղեր» (յուլ֊դուզ):

Ահա այս չոր ու աղանձած երկիրը իր լերկ ու աղքատ կուրծքը բաց արած, դեղին երեսը դեպի արևմուտք, նայում Է Կովկասի դալար ստորոտներին, Եփրատի ու Տիգրիսի ճոխ հովիտներին։

Նայեցեք բուսաբանական քարտեզին—մոնղոլական ու բուխարական անապատները հետևում են իրար մինչև Հայաստան և մինչև Ուրալի կանաչ արոտները։ Այս Է չինգիզխանների, լենկթեմուրների, ատտիլաների ու... հայրենիքը։

[Ահա այս անապատից են դուրս փչել սոված օրդուները, [ժողովուրդը] նրանք օազիսների մեջ ժամանակի ընթացքում բազմանալով, դուրս են հոսել նրա չոր ափերից ու հեղեղել շրջակա երկրները, ուր անասունի համար արոտ կա ու իրենց համար թալան և հեղեղի նման Էլ հոսում էր դեպի ցած ու դեպի հեշտ ճամփեն։

Ահա այս անապատներում, օազիսների վրա բազմանալով ու իրար հրհրելով, իրենց չոր երկրի ափերից դուրս են փչել սոված օրդուները,