Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց սոված հոտերով դեպի դալար արոտատեղերն ու շեն երկիրները, հղեղելով ու ոտնատակ տալով երկիրներ ու ժողովուրդներ։ Եվ հեղեղի նման էլ հոսել են դեպի ցած, դեպի հեշտ ճամփեն]։ Հին ժամանակներից նրանք շարունակ եկել են ու զարկել Պարսկաստան, և Պարսկաստանը միշտ հանդիսացել է պարիսպ մարդկային այդ հեղեղի առջև։ Հյուսիսից ու հարավից նրանց պատում էին մի կողմից անմարդաբնակ սառը տարածություններ, մյուս կողմից երկնամերձ Հիմալայի շղթան իր ճյուղավորություններով։ [Եվ ահա նրանք հոսում էին դեպի Չինաստան ու դեպի Արևմուտք]։ Նրանք են դրել և պարթևական թագավորության հիմքը (250) (սելևկացիներից հետո)։

[Չինաստանը ստիպված էր նրանց ճամփին քաշել իր մեծ պարիսպը]:

Իսկ մյուս ծայրից Կովկաս և Ուրալյան [լեռնանցքներով] շղթայի ու Կասպից ծովի արանքով կամ Կովկասի վրայով Դարիալի ու Դերբենդի կիրճերով՝ հեռու դեպի Արևմուտք։

Հայոց պատմությունը սրանց մասին այսպես է ասում.

<....>

Կանգնեալ ի նեղ և ի դառն ժամանակն խստութեանց <?> «...հարւածք յանակնկալ վայրաց՝ և ի ծաղաց աշխարհի յայլալեզու և յայլատարազ ազանց, որովք տառապեալ ազգս մեր՝ որպէս և ամենայն արևելեայք, իբրև ի հնձանս հարան և տրորեցան։