Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԵՎԱՆԻ ԿՌԻՎԸ ԵՎ «ՎեՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԻԲՐԵՎ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Նյութերը.

1. «Վերք Հայաստանի», հրատ< արակություն> Բաքվի Հ<այոց> Կ<ուլտուրական> ընկ<երության>, 1908 թ. համեմատ<ել> հնի հետ, 1858 թ. Թիփ<լիս>1:

2. Кавказский сборник2

3. Утвержд<ение> русск<Сого> влад<ычества> на Кавказе3.

4. Кавказск<ая> война- В. Потто, т. III4.

5. Акты5

6. [Эзов] Сношен<ие> Петра Великого <с армянским народом>, Эзов6.

7. Հայոց կաթողիկ<ոսություն>. Ա. Երիցյան7։

8. Դիվան հայոց պատմ<ության> Գյուտ ք. Աղանյանց8։

9. Հաջի Բաբայի արկածները. Մորիեր9։

10. ճանապարհորդութիւն ի Հայս. Մեսրովբայ Թաղիադեան,

Հատ. I, 1847, Կալկաթա։

«Վերք Հայաստ<անին>» գրված է պատերազմից-դեպքերից 14 տարի հետո, 1840 թվին, նրա համար էլ մի քանի թվեր խառնում է. օր<ինակ> ասում է հունիսին էր 1825, որ սկսվեց կռիվը, մինչդեռ 1826-ի հուլ<իսի> 16. ասում է ամսի 25-ն էր, որ Երևանը առնվեց։

Ինքը ականատես է եղել շատ դեպքերի։ Ղարաքիլիսի քոչվորի հետ է անցել Դվալ սարդվ Լոռի ապաստանելու և պատահմամբ է ազատվել Խլղարաքիլիսա տաճկաստանցի տերտերի հետ սպանվելուց,