Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍԱՅԱԹ-ՆՈՎԵՆ–ԴԱՎԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Սայաթ-Նովայի մասին ինչ որ գիտենք՝ գիտենք հանգ<ուցյալ> Գեորգ Ախվերդյանի դրած կենսագրությունից և մինչև օրս էլ ոչ մի նոր տեղեկություն չի ավելացել նրա վրա։ Սակայն հենց Գեորգ Ախվերդյանի տված կենսագրությունը շատ է պակասավոր։ Ինքը Ախվերդյանն էլ է գանգատվում: [Թե] Ասում է.

«Թիֆլիսու հայոց, վրաց ու թուրքաց ուրախացնող երգչի կենցաղավարության վրա չկարողացա ոչովից իմանալ մեկ մանրամասն տեղեկություն, զարմանալի չէ. Սայաթ-Նովեն իր կենաց վերջին քսանուհինգ տարին կենում էր միանձնացած, Թիֆլիսից դուս, հեռացած սրա ժողովրդեմեն։ նրա փառքի ու շքեղության ականատեսներից մեկն էլ չկա։ Ժամանակն թե խնայել է մի քանի ցամքած ծերերուն, սրանք էլ Սայտթ-Նովուն աշուղ են տեսել, երր հենց իրանք էլ էլել են վեց կամ ութ տարեկան. բայց լավ միտն ունին, ինչպես՝ երբ նա իր կրոնավորության ժամանակն հազրեն մեկ անգամ գալիս է էլել Թիֆլիս, խաղասեր էրեխերքն նրա էդնեն վազելիս՝ մատով մեկ մեկու շանց են էլել տալիս, ասելով. «Տո՛, գիդի՞ս, Սայաթ—Նովեն է», ու մեծերուց լսածն ասելով պատմում են, որ է՛ս՝ էրեկլե թագավորի ու սրա արքունյաց սիրեկան աշուղն՝ ըլում է մեկ անհոգ <զող ու քեփ սիրող, սիրուն աղջկերանց ուրախացնող ու որբևերի կանանց մխիթարիչ, և ըլելով հիանալի քամանչա ածող, մանավանդ իր քաղցր ձայնի հետ՝ էլել է միշտ թագավորի ու ազգի խրախճանքներու պատվական ու անհրաժեշտ զարդն»։1