Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նոքա անում Էին (հարևան) տաճիկ քոչվորների հետ. բ) նոքա հափշտակությամբ և գողությամբ հիմքը դրել էին արդեն վաղուց՝ տաճիկ տարրը խեղճացնելու և վրեժխնդրության համար. [որը] այդ նշանաբանը կարծես միանգամայն դյուրեկան էր Հովակիմին, որի օրերով հասավ ծայրահեղության։

Ծերերը այսպես են բացատրում. ա. իբրև այն օրվանից, երբ որ հեռացրին, ընծայեցին Սանահնու թե Հաղպատու վանքին Տերսանց սուրբ սյուն կոչված սյան մեջ գտնված մասունքն (նշխար), Գրիգոր Լուսավորչի ճկույթն, այն օրից հետո Տերսանց տան մեջ տեղի ունեցան շատ թշվառություններ։ բ. Երկրորդ պատճառը նորա գողությանց (մեջ) և հափըշտակությանց, Աստծո ճանապարհից շեղվելովն <են> բացատրում։ Մինչև Մեհրապի օրերը դեռևս չէր մեռած ոչ մի վաղահաս տերիսեցի. նորանից հետո միայն տեսան Տերսանց ջահելների մահը։


Տերսանց մականունները

1․ Կոչվում են Թումանյանք, բայց թե ով է այդ Թումանը, դեռևս պարզ հայտնի չէ, գուցե Սարգիս անուն քահանայի եղբայրն է։ [(?)]:

2. Կոչվում են Տերսանք. հայտնի չէ ինչու. տեր Եսայի անունով քահանայի անունով, թե այլ նշանակություն ունի, բայց ով էր տեր Եսային։

3. Կոչվում են Սուլեյմանանք, Սուլեյմանի կամ Սարգիսի անունով է (տե՛ս սկիզբն)։

4. Կոչվում են Մեհրապանք, Մեհբապի՝ Բարխուդարի մեծ որդու անունով։

5. Կոչվում են Յուզբաշոնք գլխավորապես թուրքերից, այս մականունը, իբրև պատվանուն, տրվում էր Տերսանց։

6. Ղուզղունի ազգ են անվանում իբրև երկայնակեցության և քաջության պատճառավ։