Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուցե թե, հիրավի, կարող էին Թիֆլիսում չավ չհիշել երգիչ Աայաթ-Նովային, որովհետև նա իր մահից էլ 25 տարի առաջ էր հեռացել Թիֆլիսից, իսկ Ախվեբդյանը հասցնում էր [անցյալ] հաջորդ դարի հիսնական թվականներին, ուղիղ ութսուն տարուց հետո էն օրվանից, ինչ որ նա հեռացել էր Թիֆլիսից։ Էն ժամանակ թերևս նրան Հսւղպատի ծերերը հիշեին, իբրև Հաղպատի վանքի միաբանի, ուր ապրել է նա մինչև իր մահը: Եվ Հաղպատ է դիմել հանգ<ուցյալ>՝

Ախվերդյանն ու գրում է, թե.

«Սայաթ-Նովու վանական կյանքի վրա չունիմ ոչինչ տեղեկութուն: Հաղպատում մե ծեր էլ չկա, որն որ իմանում ըլի գոնե մեկ ավանդություն էս աննշան կրոնավորի վրա»2։

Վերջապես գուցե մի գերեզմանաքար ունենա, մի տապանագիր, որ նրանից գոնե իմանանք, թե ինչպես էր կոչվում Սայաթ-Նովեն իր կրոնավոր ժամանակը։

նույնիսկ էդ էլ չկա։

Ինքը Ախվերդյանն էլ վկայում է, թե Աղա Մամմադ խանի՝ Թիֆլիսից հեռանալուց մի քանի օր հետո սպանված Սայաթ-Նովի մարմինը վեր են առնում թաղում Մեծ Բերդի եկեղեցու հյուսիսային փոքր դռան առջևն, բայց գերեզմանը քար չունի։

Չնայելով էս վկայությանը՝ շատերը պնդում էին, թե Սայաթ-Նովայի գլխավերևը եկեղեցու պատի մեջ մարմարի քարի վրա մի արձանագրություն է եղել։ Եվ ահա վերջին օրերս, երբ գնացինք Սայաթ-Նովայի արձանի հիմքը դնելու, քանդել [տված] տվինք նրա գերեզմանի կողքի պատի երեսի գաճը։ Ոչ մի արձանագրություն չգաանք։ Հետո հայտնվեց, որ հիրավի, էդ պատի վրա մի երկու արձանագրություն են եղել, բայց վերջին տարիներս եկեղեցին վերանորոգելիս պատից հանել են տարել, պահել խորանում։ Դրանցից մեկն աշխարհականի էր, տապանագիրը վրացերեն ու ռուսերեն, մյուսը հոգևորականի էր, ճակատին եպիսկոպոսական գավազան, գավազանի երկու կողմր երկու տառ Զ