Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Վ. Արձանագրությունը կարդացինք աոանձին-առանձին թե՝ Թիֆլիսի սրբ<ազան> առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, թե ես, և կարողացանք կարդալ միայն առաջին երեք տողը , որ հետևյալն Է.

«Մարմնով տքնի ի տապանի
Եվ ակն ունող դատաստանի,
Առաջնորդ Թիֆլիս քաղաքի…»։


Էս ամենը զուր անցնելուց հետո ևս մտածեցի Հաղպատի միաբանության մեջ որոնել կրոնավոր Սայաթ֊Նովային, որ անշուշտ անունը փոխած պիտի լիներ։ Հաղպատի առաջնորդությունը, և ինձ առաջնորդ առնելով Ախվերդյանի Էն ցուցմունքը, թե նա կրոնավորություն պետք Է լինի ընդունած 1770 թվականին, սկսեցի որոնել Էդ թվականների Սիմեոն և Ղուկաս կաթողիկոսների կոնդակները Հ‹այր› Գյուտ ա<վագ> ք<հահանա> Աղանյանի «Դիվան Հայոց պատմության» շատ գնահատելի հրատարակությունների մեջ։3

Հայտնվեց, որ նոր բերած վերևի [արձանա<գրությունը⟩] տապանագիրը Սայաթ-Նովայի ժամանակակից Թիֆլիսի առաջնորդ Զաքարիա եպիսկոպոսի տապանագիրն Է։ Ապա թե կարճ դեգերումից հետո գտա նրան, ում որ ման Էի գալիս։

«Դիվան Հայոց պատմության» ԺԱ գրքում դուրս եկավ, որ Սիմեոն կաթողիկոսը 1771 թվի դեկտեմբերի 25-ին թիֆլիսեցի մի վարդապետ Է ձեռնադրել Դավիթ անունով4։

Էս Դավիթ անունով կրոնավորը, ինչպես կտեսնենք, վայելում Է վրաց արքունիքի առանձին սերն ու հովանավորությունը, և Աղա Մամմադ խանի Թիֆլիսն ավերելուց հետո, երբ սպանվեց Սայաթ-Նովեն, Էս անձնավորությունն Էլ չի երևում։

Բայց մենք հետևենք տարիների ու դեպքերի կարգով, դոկումենտներով, թեև, դժբախտաբար, բոլոր դոկումենտները տպված չեն տակավին։