Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ նրա լկտի աբեղան, նրանից սովորած, Գորի քաղաքում, եկեղեցու մեջ, անարգանքով բերան է առնում մեզ ու մեր Ս. Աթոռը, ժողովրդին նզովքով նախատելով և ուրիշ դատարկախոսություններով աղմուկ ու շփոթ է գցում նրանց մեջ։ Ժողովրդի բողոքը հասավ մեզ, և հարկ եղավ, որ վանքի անունով առած արդյունքների հաշիվը պահանջենք էդ առաջնորդ կոչվածից, որ մինչև այժմ ոչ մի շինություն է շինել, ոչ էնտեղ նստել, ոչ նրա համար մի բան է խարջել, և դեռ խնդրում է արդյունքը շատացնենք։ Ուստի, ահա թուղթ ենք գրում օրհնյալ քաղաքդ (Թիֆլիս), Հաղպատու թեմի քահանաներին ու ժողովրդին, խնդրում ենք նրանց մի քանիսին՝ գան Ս. Աթոռս, իսկ Դավիթ սևագլխին ու իր լիրբ աբեղային հեռացնում ենք եկեղեցուց, զրկելով իրենց կարգից , կարգալուծ անելով։ նրանք էլ պետք է գան էստեղ, և Հաղպատի թեմականների հետ միասին վանքի արդյունքների հաշիվը պիտի պահանջենք Դավիթ սևագլխից և սուրբ տաճարի շինության համար մի հոգս քաշենք։ Դրա համար էլ էս թուղթը գրում եմ ձեր պատվականությանը, որ էս բաները ճշմարտապես իմանալով, ջատագով լինեք մեր օգտավոր կամեցողությանը, որ վանքի շինության և ժողովրդի խաղաղության համար է։ Եվ եթե էն անզգամ սևագլուխները, իրենց լրբության մեջ համառելու համար՝ ընկնեն ձեր դուռը, չընդունեք և նեղություն չքաշեք, մեզ բան գրեք էն անիծվածների գործի համար, և մեր սիրո պատիվը նրանց հետ մի փոխեք։ Այլ որպես իրավունքն է պահանջում և ձեր՝ դեպի մեզ ունեցած բարեկամությանը վայել է—էնպես արեք, հեռացրեք ձեզանից մեր երեսից ձգածներին և ընդունելության անարժաններին»7: Կարևոր է հիշել, որ էս ժամանակ Դավիթ եպիսկոպոսը արդեն ութսունին մոտ կամ ութսուն տարեկան մի ծերունի էր, երբ կարգալույծ եղավ ու հալածվում էր կաթողիկոսից։ Ղուկաս կաթողիկոսը ինչ որ գրել էր Գեորգի թագաժառանգին, նույն թվին ու նույն ամսին, նույն իմաստով ու նույն ոճով մի թուղթ էլ գրում է Հերակչ II թագավորին, որ