Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ խայտառակեցինք, այլ «ողորմի» ասացինք գլխին ու արձակեցինք բանադրանքից, և շնորհեցինք դարձյալ վեղարն ու փիլոնը, և հաստատեցինք իր առաջնորդության մեջ։ Բայց եթե միանգամայն զանց առնելով նրան վերադարձնեինք, թերևս առաջվա պես, կամ առաջվանից էլ ավելի ծուռը, խոտորնակ ճանապարհով գնար, և վանքի շինությանն անփույթ մնալով քաղաքում ու գյուղերում ժամանակն անվայելաբար անցկացնելով [մնար] նույն գայթակղությունն ու գլխացավությունը նորոգեր։ Մենք դրան եպիսկոպոս ենք արել, որ շեն անի ու նստի վանքում, որի [նույնիսկ] արդյունքի մի բնիոնն էլ չենք ուզում մեզ համար։ [Դրա համար էլ] էդ մտքով էլ նրան ապաշխարության դեղ և զգաստության խայթ տալու համար` երկու տարվա ժամանակով զրկեցինք եպիսկոպոսությունից, որ իր ցոփ ընթացքից զգուշանա, գայթակղություններից հեռանա, և դեպի ամենքը, որ հանձնած են իրեն, խոհական ու խաղաղ վարք առնի, և մանավանդ [իր] միաբանների հետ գնա վանքում նստի։ Եվ աստվածասեր օրհնյալ թագավորդ, որ Տիրոջ հաջողությամբ քո տերության թշնամիներին կորագլուխ ես արել, Հաղպատա ցրված գյուղացիներին էլ հրաման անես ետ իրենց գյուղը հավաքվեն [սուրբ] վանքի հաստատության համար, նա էլ ճոխացնի էն սուրբ Տունն ու միաբանությունը բարեկարգի, ժողովրդին մխիթարի, և [հենց] երբ որ էս տեսակ գովելի վարք ցույց տալով բարի համբավ կհանի, երկու տարին լրանալուց հետո գա Ս. Աթոռս դարձյալ իր եպիսկոպոսական պատիվն ընդունելու։ էն ժամանակ, թեկուզ, աստծո կամքով, մենք կենդանի էլ չլինենք, մեր հաջորդը գործին տեղյակ եպիսկոպոսների վկայությամբ, [հավատալիքներով] անարգել կկատարի մեր պայմանը։ էս էսպես արինք ճշմարիտ ապահովություն համարելով թե քեզ, մեծ Հերակլ արքայիդ [համար] և թե մեզ համար, և ահա արձակման և առաջնորդական կոնդակով, Թեյմուրազ բեկի հետ, ձեր մեծության հրամանով ճանապարհ դրինք մեր հոգևոր որդի Դավիթ վարդապետին»8: