Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ Դավիթ վարդապետին տեսնում ենք առաջնորդ Հաղպատա և 1795 թվին, այսինքն՝ Սայաթ-Նովա մահվան տարին։

էդ տարվա փետրվար ամսին կաթողիկոսը մի չհասի համար բանադրելով ու հանդիմանելով Ղազախի Կողբ գյուղի Վերան քյոխվին ու իր որդի Յարալուն՝ ասում է. «Չէ որ ձեր Առաջնորդ Դավիթ վարդապետը սաստիկ զգուշացրել է ձեզ, թե ապօրինի է»։ Եվ էս բանադրանքի թղթի տակ գրած է. «ի սարսափելի Աթոռս Սուրբ էջմիածին»9։

Իսկ 1795 թվականի սեպտեմբերից հետո, Աղա Մամմադ խանի՝ Թիֆլիսն ավերելուց հետո այլևս չկա և չի հիշվում էս Դավիթ վարդապետը։

Կասկած չկա, որ թիֆլիսեցի էս ծերունի կրոնավորը, որ շարունակ իր վանքը թողնում է փախչում Թիֆլիս և իրեն տալիս կրոնավորին անվայել՝ քեֆի ու զանազան գայթակղիչ արարքների, մեր Սայաթ-Նովան է։ Իսկ թե ինչու էր նա Դավիթ կոչվում, էդ հանելուկն էլ ինձ համար բացվեց հենց էսօր։ Թեև գիտեի, որ հանգ<ուցյալ> Ախվերդյանը ոչ մի տեղեկություն չունի կրոնավոր Սայաթ-Նովայի մասին, բայց այսուամենայնիվ մտածեցի նրա թողած թղթերն էլ նայել մի անգամ։ Գնացի նայեցի և մի պատառ թղթի վրա զանազան գրած ու ջնջած տողերի մեջ գտա էսպես մի տող.

«Դավիթ առաջնորդը ձեռնադրեց Սայաթ-Նովին»։

Իսկ հայտնի է, սովորություն էր, որ մեծ մասամբ ձեռնադրողը իր անունը տալիս էր ձեռնադրվող նորընծային։ [էս առաջնորդն էլ Խերողինյան Դավիթ եպիսկոպոսն է անշուշտ, Սայաթ-Նովայի ժամանակի առաջնորդը]։

Ահա թե ինչու Սայաթ-Նովան էլ կրոնավորության մեջ կոչվեց Դավիթ։

Հանգ<ուցյալ> Ախվերդյանի գրած կենսագրությունից հայտնի է, որ Սայաթ-Նովան վարդապետ էր և Հաղպատա վանքի լուսարար։ [Սրանցից] էս տիտղոսներից ոչ մինը չի հակասում, եթե մեր Դավիթը կոչվում է եպիսկոպոս, Հաղպատա թեմի առաջնորդ և Հաղպատա Մայրավանքի