Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աթոռակալ։ Սրանք բոլորն էլ համազոր պատիվներ ու կոչումներ են։ Լուսարարությունը շատ մեծ պատիվ է եկեղեցական կարգերի մեջ, իսկ վարդապետ կոչվում էին սովորաբար նաև եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, ինչպես հաճախ կպատահեք հենց նույն դոկեւմենտների մեջ10:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԵՆ—ԴԱՎԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍ

(Տարբերակ-հատվածներ, նշումներ, գրառումներ)

(ԳԱԹ Թֆ № 209ա)

Աշուղ. — Սիրահար-բանաստեղծ. իր սազը ձեռքին անցնում է՝ իր յարն ու աշխարհը գովելով, իր ժողովրդի լավն ու ցավը պատմելով, վառ ու կենդանի անարատ սերն ու հերոսական գործերը սրտի, մտքի մեջ…

Աշուղի լեզուն դրուստն է ասում…

Աշուղի լեզուն բլբուլ է—օրհնանք ունի, անեծք չունի։

Չէ որ՝

Աստված դիփունանց մին հոգի էրիտ.

Սայաթ-Նովան-Արևելքի մեծ աշուղ բանաստեղծներից մեկը. Սիրո հոյակապ երգիչը.

Գրական ընկերության կոչով հավաքվել ենք՝ նրա հիշատակին մարմարե մահարձան բարձրացնելու նրա շիրմի վրա…

Բայց նրա երգերը…

Բարձրացնել նրա փառքը, նրա անունը, նրա երգերը… էնքան հարազատ, որ չի կարելի թարգմանել, փոխադրել ուրիշ լեզվով, ինչպես չի կարելի փոխադրել Թիֆլիսը, էն էլ հին Թիֆլիսը՝ ուրիշ տեղ։

Կովկասցի է — ռազմական ոչինչ չունի. 1851.

էլ չեմ ասում սխալը, թեկուզ բառացի։