Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. Կոչվում են Լուսավորչի ազգ. դորա պատճառը Լուսավորչի նշխարն էր, որ գտանվում էր երկար ժամանակ նոցա տանը։ Բայց թե որտեղի՞ց էր կամ ա՞յդ էր իսկ պատճառը։ Գուցե Գրիգոր Մամիկոնյանն է պատճառը։

Իսկ իրանց մեջ ավանդությամբ մնացել է իրանց Մամիկոնյան ցեղից լինելր8։

Ղսեղ գյուղից (Լոռու գավառ) արևելահյուսիսական հեռու քարափի տակին, ձորում մի փոքրիկ տախտի վրա (հարթ) սոսի անտառի մեջ գտանվում է 11-րդ դարում Մամիկոնյանների [շինած] կառուցած բարձրաքաշ Սուրբ Գրիգորա վանքի ավերակը։ [Նորա պատերր կորած են մրի մեջ] սպիտակ–ամեն մի մատի տեղ ամեն մի անցավոր գրել է յուր անունը և մի զույգ արտասվաց կաթիլ տալով՝ հեռացել է։ Այժմ միայն նորա [ճեղքված] կիսավեր պատերն են կանզուն։ Տաճարի մեջ ահագին ծառեր կան բուսած, իսկ պատերի գլուխ լիքն են թփերով և ղողնուշի թփերր կախ ընկած ճոճվում. են ճեղքերից․ արձանագրության տառերր շատ գեղեցիկ են և դյուրընթեռնելի, իսկ նկարներր, քանդակները՝ նուրբ և ճարտարապետական։ Մամուռր՝ հնության քողը,ծածկել է թափված քարակույտը․ սեղանր ծածկված Է9։

Թե ուրվականք քաջ իմ նախնյաց անցավ ցավերս քրքրեն։ Թե հարցանեն, կռունկ, քեղի՝ եթե որդիք մեր ուր են։ Եվ թե Կովկաս ……10

Լուսամուտները մեծ չեն։ Հարավային մասը, որ ավելի հաոաջ է, շինած հանուն Աստվածածնի, իսկ հյուսիսայինը՝ հանուն Գրիգոր Լուսավորչին.

Կռունկ, ի տար, օ՛ն,
Դեհ, Դեպի Տարոն

Թռիիր, սլացի՛ր,
Տարոն II N

Գնա հեռացիր։

Ձիթահանքի առայժմ բացված կեսի վրա կարդացվում <է> շուրջը գրած Մարծպանի որդվոց խոսքերը. ուրեմն