Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսին վերադարձնել նրան իր պատիվը, կարգն ու իշխանությունը, որ և վերադարձնում է կաթողիկոսը ու գրում է թագավորին ու թագաժառանգին, թե ձեր քաղցրագույն խաթեր համար նրան եպիսկոպոս ձեռնադրեցինք, առաջնորդություն տվինք, ձեր խաթեր էլ ներում ենք։

Սայաթ-Նովան էս ժամանակ արդեն ծերունի էր։ Կրոնավոր է դարձել 58 տարեկան հասակում, սպանվել է 82 կամ 83 տարեկան հասակում։ Կարգալույծ եղած ժամանակ մոտ ութսուն տարեկան էր։

Հ. Թումանյանը ցույց տվեց, որ իմիջայլոց գրագրությունների մեջ խոսվում է նաև Դավիթ եպիսկոպոսի գրչի ու շնորհքի մասին, ցույց տվեց, որ 1795 թվից, Աղա Մամ-մադ խանի Թիֆլիսն ավեբելուց հետո, երբ հայտնի է, որ սպանվեց կրոնավոր Սայաթ֊Նովան— էլ չի երևում Հաղպատա առաջնորդ Դավիթ եպիսկոպոսը, և իր զեկուցումը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Պարզ է, որ Ղուկաս կաթողիկոսի զայրույթն ու հալածանքը մի հիմք ունեն, բայց էդ հիմքը ոչ թե էն է, որ Դավիթ եպիսկոպոսը լեզգու թալանած և առանց էն էլ դատարկ վանքի միջոցներն է յուրացրել կամ թե չէ ուրիշների շինածները քանդել Թիֆլիս բերել իրեն համար, այլ հենց ինքը ամբողջ Դավիթ եպիսկոպոսն է էդ հիմքն ու պատճառը։

Դեռ էն գլխից Սայաթ-Նովան իր հոգու մեջ կրում էր արևելքի բանաստեղծներին էնքան հատուկ աշխարհքի ու կյանքի ունայնության փիլիսոփայությունը և իր քյամանչի հետ իր ամբողջ կյանքն էլ նվիրել էր քեֆի ու զողի, որովհետև

«աշխարհքս քունն ըլի —
ի՛՛նչ պըտիս տանի…»


Սրա վրա ավելացավ դժբախտ սիրո վիշաը, ապա թե վրա հասավ կնոջ մահը, և գաղերից ու վաղերից, խաղերից ու բաղերից բեզարած հեռացավ, քաշվեց Լոռու ձորերը,