Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց կա սրանից ավելի մեծ ու խորը կապ։ Դա ասորա-բաբելական էպոսն է, Իզդուբարի կամ Գիլգամեշի էպոսը։

Գիլդամեշբ հովիվ է։ Գիլգամեշը զրկված ու հալածված թափառում է իր սեփական հայրենիքում, մինչև կարողանում է կռվով ձեռք բերել իր հոր իշխանությունը։

Բառացի [էնպես, ինչպես] Սասունցի Դավիթը։

[էդ հերիք չի]։

Գիլգամեշն էլ է առյուծի հետ կռվում ու հաղթում։ Եվ դեռ սրանից էլ ղենը։

Գիլգամեշի հաղթություն ից հետո Իշտարը, ասորական Աստղիկը, սիրահարվում է Գիլղամեշի վրա, աշխատում է դյուցազնի սիրտը դրավի ու առաջարկում է, որ ամուսնանա իրեն հետ։

էնպես, ինչպես Սասունցի Դավթի հաղթանակից հետո Խանդութ Խանումն է սիրահարվում հայ դյուցազնի վրա, աշխատում է հրապուրի ու առաջարկում է ամուսնանա իրեն հետ։

էստեղ բաց եմ թողնում շատ ուրիշ մանրամասնություններ, ինչպես բաց եմ թողնում և հնդկական, պարսկական, հունական և ուրիշ էպոսների մեջ եղած նմանություններր, դրանց առաջիկա զրույցներում՝ Իրենց տեղը վերադառնալու մտքով։ Առայժմ էս ազդեցությունների թելը բըռնելով և էս ուղղությամբ ավելի հեռու խորանալով՝ ուզում եմ մեր Հայկին կամ մեր Դավթին Ասիայում դտնելոլ փորձ անեմ ։

Ես էսպես եմ մտածում։ Եթե էս մեծ նմանությունները մեզ տանում են դեպի Արևելք։

Եթե մեր Մայր գետի՝ Արաքսի անունը հնում պատահում ենք Արևելքում (Սիր Դարիա)։ Եթե մեր մայր սարի՝ Մասիսի անունը պատահում ենք Արևելքում (Հիմալայան լեոներում), [ապա] կարող է պատահել, որ նույն երկիրներում գտնենք և մեր Հայկին, հետևաբար և մեր Դավթին: [ու մեր էպոսի հևաքերը]: