Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իրենց հորն ու փախան [Հայաստան] Արարադա երկիրը — ասում է սպանեցին էն ժամանակը, երբ թագավորը երկրպագություն էր անում [իր] Նեսրաք անունով կուռքին] աստծուն։

էդ Նեսրաք աստվածը ասորա-բաբելական բարձրագույն աստվածների երրորդության մեջ հայտնի է Այոս անունով։ Անու, Բել և Իա կամ Այոս։

Առաջին դարի հրեա պատմաբան Հովսեփ Ֆլավի ասելով, Այոսը հավասարապես պաշտված էր ինչպես Ասորեստանում, էնպես էլ Արեմենիայում, որի բնակիչները դիմում էին Այոսին՝ իրենց չարից ու փորձանքից ազատ պահելու համար*:

Այոսր երկրի ու մարդկային ուժի ներկայացուցիչն էր, ժողովրդի բարօրության տվողն ու Հովանավորը. բայց իսկապես նա օդերի (այերի) շարժման,Հողմերի] մարմնացումն էր և սկզբնական ջրերի շարժման պատճառը, և կոչվում էր ջրերի տեր։

Հետնաբար նա բնակվում էր էնտեղ, էն բարձր աշխարհքում, որտեղից սկիզբն են առնում ջրերը. [ և] հսկում էր ջրերի ակունքներին ու էնտեղից [որտեղից իջնում են] ներքև էր ղրկում ջրերը, Եփրատը ու Տիգրիսը, որ իջնում, կյանք էին տալիս ասորա-բաբելական ծարավ անապատներին։

էնտեղ է բնակվում նա՝ Այոսը, Արմինիայի բարձր լեռներում, որտեղից սկիզբն են առնում ջրերը։

էնտեղ է ապրում նա, որ միաժամանակ օդերի շարժման պատճառն է։ Ու էնտեղից [հայկական] Արմինիայի լեռներից կենսարար հով ու զով է ղրկում դեպի ասորա-բաբելական կիզիչ անապատները։

Պատկերն ավելի կատարյալ անելու համար պետք է պատասխանենք նաև մի հարցի։

  • հովս<եփ> Ֆչավ. Հին Հրեաստ<անի> պատմ<ություն> 3.6։

Ծ.Հ.>: