Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ենսեն և ուրիշ գիտնականներ կարծում են, թե խատը ձայնաբանական օրենքով հայ պիտի կարդալ և Հին ատերը էսօրվա հաչերն են որ կան։

Պրոֆ. Մառը ապացուցանում է, որ էսօրվան Հայաստանի բնակիչները հին հայերը չեն։ էսօրվան հայությունը նա համարում է երկու ժողովրդի՝ արիական և հաբեթական Ժողովուրդների խառնուրդ: Ասում է հին հաբեթական ցեղը, որ Հայակական կամ Հայկականն է եղած, հաղթվել ու տեղի է տվել եկվոր արիական ցեղի առաջ, իսկ նրա մնացորդները խառնվել են տիրող արիական ցեղի հետ*։ Ըստ Մասպերոյի9 հին Հայաստանը [բաժանվում էր] բաղկացած էր մի քանի մանր պետություններից, Նայիրի, Մաննայի, (Մեննե, Վան), Մուսասիրի (Մուշ), Մելիտե (Մալաթիա) և Ուրարտու (Արարատյան)։

Երեմիա մարգարեն իր հայտնի կոչի մեջ Հայաստանը ջոկում է առանձին մասերի, «Հրավիրեցէք ի վերայ նոթա զթադալորութիւնս Արարադայ, Միննւոյ և Ազքանազայ»** ։ Ստրաբոնն ասում է. Այնանք մասամբ բնակվել են Ույտի, մասամբ էլ արմեններից դենը...***

Եվ հիշում է Բարիկի սրբավայրը։

Ամենայն հավանականությամբ Այնանք ասելով հայերին է ակնարկում, Ույտին՝ Խույթի լեռներն են Սասունում, իսկ Բարիկի սրբավայրը՝ Մարութա սրբավայրն է Սասուն։

Հույն ու արաբացի պատմիչներն էլ հայերի մեջ միշտ տարբեր ցեղեր են նկատում։ Աոանձին ցեղ են նկատում հատկապես սասունցիներին ու խութեցիներին****:

  • Н. Мирр, Кавказ ս памяти<мхи> <его> духовн<ой> культуры, 19.2.СИб. стр.80
    • Երեք <ի> ԵԱ.27.<Ծ.Հ.>
      • Уелар. Дрез<неищие> сказ<алия> о Кавказе, < Тифлис, էջ>16910<Ծ.Հ.>
        • Հյուրշման, Հին Հայոց անունները, էջ 55 <Ծ.Հ.>11: