Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոնղոլական մի ավանդությամբ Հայկը որսորդ է եղել։ Նրա նետերից չէին կարողանում ազատվեն գազաններն ու թռչունները։ Ճարները կտրած՝ գնացին գանգատ արին աստծուն։ Աստված հալածական կենդանիներին թոկով երկինք բարձրացրեց ու աստեղացրեց; Նրանց ետևից երկինք բարձրացավ և Հայկը, որ, իհարկե, նույնպես աստեղացավ: (Потанин, Очерки С <сверо> в <ападной Монг лиа>...):

էսպեսով էլ բոլոր ժողովուրդները իրենց ազգային տոտեմներն ու ազգային դյուցազունները իրար խառնելով, աստվածացնելով, աստեղացնելով ու երկինք հանելով՝ երկինքը լցրել են աստեղակերպ դյուցազուններով։ Դրանից էլ առաջ է եկել կրոնների ու հոգևոր երգերի մեջ հիշատակվող երկնալին զորքը՝ զրությունը երկնից*։

Դրանցից մինն է և Հայկ համաստեղությունը՝ Հայկը, որ իր մեզ ամփոփում է երկու գաղափար, մինը ազգի տոտեմի, մյուսը ազգի նախահոր ու դյուցազնի։ Բայց, ինչպես ասինք, ժամանակի ընթացքում տոտեմը մոռացա<վ>ել, ձուլվել է դյուցազնի հետ, ինչպես երբեմն և ձուլվում է ժողովրդի կամ երկրի անվան հետ։

Օրինակ առնենք Արկադիան։

Արկադացիք իրենց ծագումը կապում են արջի հետ։ Արջը հովվական երջանիկ Արկադիայի տոտեմն է եղած։ Եղած է ժողովրդի նախահայրր, ապա դյուցազնը, ապա թե երկինք է վերացել ու աստղ դարձել, որ արջաստղն է, Արկտուրը։ Արջ կամ արկ սանսկրիտ<երեն> կնշանակի արջ, միաժամանակ և ցոլուն, փայլուն։ Նույնը և հունարեն, ու լատիներեն։ 20Իսկ Արկադիա կնշանակի արջաստան կամ արջանոց:

Илолонокл у древ<них> евр<еев>. Палькова. 216 <Ծ.Հ.>:

Канг. Миф. 167 Потан, очрки С<сверо>в <Ծ.Հ.>: