Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորենացին աստվածներից սերած դյուցազունների մասին խոսելիս նրանց անվանում է վիթխարի) անհեթեթ ու խոլական, որ կնշանակի անճոռնի ու խենթ Հսկաներ։

Պետք է նկատել, որ ոչ միայն Խորենացու պատմած ժողուէրգական հին զրույցների մեջ, այլ առհասարակ, ամեն ազդի առասպելների ու զրույցների մեջ անճոռնիությունն ու խենթությունը կապված է հսկայի գաղափարի հետ։

էդ հսկաներից մինն է և մեր հայկը։ Հետևաբար հայկն էլ անճոռնի ու խենթ հսկա է։

էս բոլոր բառերի մեջ մեզ համար մի մութը բառ կա և էն էլ հենց Հայկն է։ Ինչ կնշանակի Հայկ։

Մենք վերևը տեսանք Հայկի պաշտամունքը, բայց թե ինչ կնշանակի բառը՝ Հայկ, չիմացանք։

Մեր հին մատենագիրները ունեն հայկաբար, հայկանման և այլ սրա նման ձևեր և Հասկանում են հսկայաբար կամ հսկայանման։ Նրանցում Հայկն ու Հսկան Հոմանիշ բառեր են։

Սրանցից ավելի Հին մի վկայություն Հաստատում է նույն բանը։

Ասորա-բաբելական դիցաբանության մեջ Սատուրն մոլորակը նվիրված էր Բելին և Բելն էր ներկայացնում։ Եվ, ահա, ասում է. «Ջրհեղեղից հետո, երբ լեզուները խառնվեցին, սկսվեց Սատուրնի կռիվը Տիտանի հետ» (Релгия древн<их> нар<одов>, Арх.Хра<анфа>, 250):

Տիտան կնշանակի հսկա և էստեղ գործ է ածված Հայկ բառի փոխարեն։

Բայց մի վկայություն էլ բերենք, որ ոչ մի կասկածի տեղիք չմնա, թե Հայկ կնշանակի հսկա, վիթխարի։

Մեր շատ բարբառներում Հ-ն փոխվում է խ-ի> այ-էի, կ-ն ք-ի։ էս օրենքով էլ հայը դառնում է Խէն, իսկ Հայկը՝ Խէք (Ծաղկաքաղ Վասպ<ուրականի> ժող<ովրդական> բանահյուս<ության> Հայկ Աճեմ<յան>, էջմ<իածին> 1917, էջ 17, 88)։