Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ո՞վ է կամ ի՞նչ է հայ ժողովրդի վերջին դյուցազունը՝ Սասունցի Հսկա խենթը, որ հետագա դարերի շերտավորումի հետ միասին եկել է հայ ժողովրդի էպոսի վրա ու փոխարինել Հայկին, կամ, թերևս, Հայկից հետո եղած ուրիշներին։ Արդյոք լոկ մի անուն է սա, թե ավելի մի բան։

էս խնդիրները շարժելով, իհարկե, ես բնավ հավակնություն չունեմ սրանց վերջնական պատասխանը տալու իմ զրույցի մեջ։

Եվ էսօրվան իմ զրույցը միայն մի ներածություն է, առաջիկայում, եթե հաջողի, ավելի խորը մտնելու հայ ժողովրդի հին ու մեծ էպոսի մեջ։