Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայդ հայ բանասերների համար պարզ է, որ դա Հայկի էպոսն է։ [Եվ] Հայկից սկսելով էս հին ու մեծ կռիվները մեր պատմության ընթացքում մի քանի անգամ կերպարանափոխության ենթարկվելով վերջնական ձևի մեջ մեզ հասնում է XI—XIII դարերում՝ թաթար-սելջուկյան արշավանքների դեմ մղած պատերազմների շրջանում։

Եվ էսպեսով Հայկից սկսած էդ հին կռիվը ասորա-թաթարական աշխարհի ու Արմենիայի [սարերի կռիվըի] լեռնաշխարհի կռիվն է, [որ շարունակվում է գրեթե մինչև մեր օրերը]:

[Հազարավոր տարիների ընթացքում դիցաբանականը փոխվում է դյուցազնականի, և հետզհետե [Հին առասպելական ] դյուցազունների տեղն էլ բռնում են նոր պատմական անուններ]։

Սկիզբն առնելով հնագույն ժամանակներից նա անցել է [մարդկային] հայ կյանքի ու կուլտուրայի զարգացման բոլոր շրջանները և կրում է իր մեջ բոլոր շրջանների շերտերը, ազդեցությունները ու հիշողությունները։

Հազարավոր տարիների ընթացքում դիցաբանականը փոխվել է դյուցազնականի, և հետզհետե դյուցազունների տեղերն էլ բռնել են նոր պատմական անուններ։

Շրջանների ու հերոսների փոխվելով՝ փոխվել են և սիմվոլները (խաչ պատրագի⟩: Երբեմն էլ հինն ու նորը խառնվել են իրար կամ տեղ-տեղ էլ հինն է մնացել՝ աղավաղված ու խեղաթյուրված և այժմ մեզ համար անհասկանալի։

Փոխվել ու խառնվել են ոչ միայն անուններն ու սիմվոլները, դեմքերը, այլև [ տեղ-տեղ] դեպքերը, որովհետև նախ ժող[ովուրդը> պատմական դեպքերից ու դեմքերից օգտվում է միանգամայն ազատ, էնպես, որ անախրոնիզմը սովորական է էպոսի մեջ։

Երկրորդ՝ թափառական մոտիվները, որ մի ժող<ովըրդից> անցնում են մյուսին — ժամանակի ընթացքում, զանազան միջոցներով [մեծապես նպաստել են] ներս են խուժել հայ ժող<ովրդի> էպոսի մեջ-էնպես <ինչպես>