Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էդ ժող‹ովուրդները› ներս են խուժել հայ երկիրը։ Վերջապես փոփոխության է ենթարկվում և ինքը էպոսը՝ իր մեջ զարգանալով ազգերի կյանքի հետ։

Մեծ էպոսների մեջ բացի ցեղերի մաքառումը կա մի ներքին մեծ մաքառում—բնական ու ցեղական կամ մարդկային օրենքների մաքառումը։

էպոսի սկզբնական շրջանում գերազանց տեղ է բըռնում ցեղական օրենքը, [բայց] ժամանակի ընթացքով ամբողջ կյանքի զարգանալով վեր է առնում բնական օրենքը, [և էսպեսով] ինքը իր մեջ ենթարկվելով մի մեծ մետամոր-ֆոզայի։

Ահա էս ամեն տեսակի ազգայնական փոփոխություններին ենթարկվել է հայկ ⟨ական> էպոսը։ Բայց չեն փոխվել նրա մի քանի հիմնական գծերը։

Հայկ<ական> էպոսի կենտրոնը կռիվն է բռնության դեմ և կնոջ մոտիվը, որ հունական էպոսից սկսած շատ էպոսների մեջ հիմնական մոտիվն է, hայկ<ական> էպոսում բռնում է երկրորդական տեղ։

[Հիմնական գծերից է և էն հան<գամանքը>] անփոփոխ է մնում Հայկից սկսած մինչև Դավիթ նաև էն հանգամանքը, որ միշտ հայ դյուցազնի սուրը ուղղված է դեպի հարավ-արևելք—ուրեմն հայ ժող⟨ովուրդը> իր ամբողջության համար վտանգը միշտ տեսել է հարավից։

Հաստատուն է մնացել և էն գիծը, որ հայ դյուցազնը չի հետապնդում թշնամի ժողովրդին և թշնամի չի տեսնում Ժող⟨ովրդի> մեջ, այլ թշնամին տեսնում է իշխանի մեջ, թագավորի մեջ և այլն։

Բավականանում է նրա[ն] խորտակելով*։

Որոնումներր և մեկնությունները մեր պատմության շրջանակում՝ սխալ են և սխալ արդյունքներ են տվել։ Պատմությունն էլ մերն են նայում միայն, էն էլ հաճախ նեղ, որոշ շրջանի։ Մինչդեռ էպոսի կամ հեքիաթի, կամ լեզենդի նայելիս — ամենից առաջ պետք է մտածել, թե աշխարհքի պատմությունն է մեր պատմությունը։

  • Սրանից հետո՝ որոշ նշումներ, մտքեր։