Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես կարծում եմ մեր որոնումների մեջ էապես պետք է շարժվենք։

  1. Ասորա-Բաբելական և եգիպտական աշխարհք։
  2. Հայկական աշխարհք։
  3. Պարսկա-թաթարական աշխարհք (մեջը նաև Չինաստանը):
  4. Հրեա-հունա-հռովմեական և
  5. Մեր պատմությունը։

Մի շարք մեծ դռներ կան, որոնցով կարելի է մտնել հայկ<ական> էպոսի հոյակապ ապարանքը։

Դրանցից մեկը Մսրա աշխարհքի պատմությունն է, մյուսը՝ Մուսուլի։ Երկու անուն, որ խառը հիշատակվում են մեր էպոսի մեջ — Մսրա Մելիք և Մսրա Մելիք։

Եվ երկու աշխարհքն էլ, թե Եգիպտոսը, թե Ասորա֊Բաբելական աշխարհը՝ իրենց [ընդհարումներով] ու քաղաքակրթությունով ու շփումներով մեծ հետք է թողել ինչպես հայ պատմության ու քաղաքակրթության, էնպես էլ էպոսի վրա։

Հնագույն Հայաստանը դեռ ղութիումի ու ղութերի ու հեթիթների օրերից հարաբերություններ ու ընդհարումներ է ունեցել Եգիպտոսի, այսինքն՝ Մսրա աշխարհքի հետ։

էնքան ուժեղ է եղած Հայաստանը էդ ժամանակներում, որ Եգիպտոսը ու I և II Ռամզես փարավոնների օրերում տեղի է տվել Հայաստանի առջև ու դաշն կապել նրա հետ, մի դաշնագիր, որ մնում է մինչև մեր օրերը։ Եվ համաձայն էդ դաշնագրի, Հայաստանի—խատերի Խետասար թագավորը ք. ա. 1374 թվին հանգիստ մտնում է եգիպտական մայրաքաղաքը և տոնում իր աղջկա հարսանիքը Ռամզես II փարավոնի հետ (Халатяни, Ист<ория> Армении>, 52):

Եվ ով իմանա, թե էս Խետասարը, որ իբրև աստված ու աստծո որդի—թերևս կոչվել է Բաալ կամ Բաաղ Խետասար, կապ չունի մեր էպոսի Բաղդասարի հետ։