Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դսեղ գտնված են —

1850 թվականին Սիմոն Քոչարյանցը փորում էր, որ լար հանի գետնի տակից դուբովկա-սալահատակ տան տակը։ Երկարությունը (երկուսը՝ քանդածն ու այժմինը միասին)...

աժմյան այն, որ քանդել են, առանց այն էլ քանդած է եղել։ Ցրված են եղել աղյուսները։ Մոտ երկու թիզ բարձրության (հողի տակ) հատակի վրա ածուխ ու մոխիր էր նստած։ Մնացող սենյակից մի դուռը բացվում է դեպի հարավ, մյուսը տանում է դեպի արևմուտ։ Արևմտյան դռնից մի սալահատակ ճանապարհ իջնում է դեպի ցած չորս սաժեն երկարությամբ։ Սրանցից ներքև գտնվեց ուրիշ տան հատակ՝ կապույտ քարով սալահատակած։ Սալահատակը հղկած է եղել ու <1 անընթ.> անցկացրած։ Ագուռների գույնն ու մեծությունը պատի քարին ընկնելիս այնպես զարկել էին, որ ագուռները կտոր-կտոր էին եղել ու գետնումը խոր գնացել:

Սիմոն քեռու տանից դեպի հյուսիս մի երկու քայլ հեռավորության վրա մի ուրիշ գյուղացի փորում էր (Շիգոյանց Օսեփը), որ քար հանի շինության համար (առաջ էլ դուրս էր տալիս, տանում էին) ու դուրս եկավ գետնի տակից ժամի սեղան12: