Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճիշտ էնպես, ինչպես Սասունցի Դավիթը*։

Գիլգամեշն էլ է կռվում, առյուծի հետ ու հաղթում- էնպես, ինչպես հայկ<ական> էպոսում երբեմն Դավիթը կամ Մեծ Մհերը։

Գիլգամեշի հաղթությունից հետո Իշտարը, ասորական Աստղիկը, Վեներան տաքանում է նրա վրա և ուզում [նրա] հերոսի սիրտն ու սերը գրավի, էնպես, ինչպես մեր էպոսի խանգութ խանումն է տաքանում Դավթի վրա Մսրա Մելիքին հաղթելուց հետո և աշխատում է սիրտը գրավի։

[(Բայց որովհետև, ինչպես ասի, սկզբներում դյուցազնությամբ է եղած էպոսը <1 անընթ.> հորն է ընկնում, մութն աշխարհքի փոխվում և այլն)]։

Նույնը — Ձ<ենով> Հովանի աստղով գուշակելը. հավանական է, որ քաղդեական ազդեցությունից, ինչպես որ Մարաթուկի սարի բարձր աստվածածինը—քաղդեական Մարդուկն կամ Մարադուկը՝ Յուպիտերին նվիրած գարնան աստվածությունը։

Սրանից հետո մեծ ռիսկ է մեր էպոսի էս կամ էն մոտիվը բացատրել մեր գավառներից մեկի սովորությունով, թեկուզ դա Սասունը լինի, ինչպես արել է մեր էպոսի մեկնիչ Մ. Աբեղյանը։

Նա Սասունի կյանքի գծերով է բացատրում Դավթի կամ Մհերի մանկության չարություններն ու տված վնասները. որ նրանք ծառի կատարը կորացնում են, իրենց հասակակից երեխաներին վրան նստեցնում ու բաց թողնում, գլուխները պոկում են — հոլ շինում, խաղում են (Մ. Արեղյան, Հայ ժող<ովրդական> վեպը, Թիֆլիս, 1911, էշ 54—58)։

Մինչդեռ նույնն է անում մանուկ Ամիրանը վրացական էպոսի մեջ, նույն չարությունն է անում պարսից Ներսերաբը, Կիրգիզական Kogy Kome և Բայան սլու։

  • Չինգիզ խանն էլ է հոր մահից հետո որբ մնում ու հալածական, ինչպես և Կարլոս Մեծը. ֆրանս. (Потан<ин>, 245).