Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ռորերտ Դիավոլ, ռուսական Վասիլի Բուսլաև և շատ ուրիշները (չեմ բերում), որոնք Սասունի հետ ոչ մի կապ չունեն։

Եվ Մ. Աբեղյանը դեռ ավելի հեռու է գնում։

Նա կարծում է, թե մեր վեպը ծնունդ է Սասնո և հատկապես Տարոնո (էջ 18) <Անընթ. մի քանի տող>: Եվ հակված Է Սասնո անունն Էլ բացատրել Սանասույք բառով (էջ 48) (Ցիկլոպներ, Экск. Комаров, 106):

էս մի շատ վտանգավոր ճանապարհ է, որ կարող է տանել ու ձգել մեծ մոլորությունների մեջ։ էն ժամանակ, երբ վեպը և նրա հերոս-դյութազնը իրենց հրեղեն ձիով երկինքն ու երկիրն է տակն ու վրա անում ամենահին ժամանակներից մինչև վեպը պատմելու օրը [էն] վեպի մեկնիչը պտտում է մի [փոքրիկ] նեղ շրջանում, [մի որևէ գավառակում] և էնտեղ է որոնում բացատրությունները։

Աբեղյանը Դավթի հորն ընկնելու մոտիվը բացատրում է Դավիթ Բագրատունու բանտարկությունով (Հայ ժող<ովրդական> վեպը)։

Մհերի՝ ժայռի մեջ փակվելն էլ XIII (?) դարում երկու հայ Աշոտ իշխանների գլխին եկած պատմություն է համարում (նույն, էջ 88)։

Մինչդեռ էդ մոտիվները, թե հորն ընկնելու և թե ժայռի, քարանձավի մեջ և կամ լերան մեջ փակվելու մոտիվները ունեն էպոսների մեծ մասը, սկսած մեր հարևան վրացիների էպոսից, որի մեջ թշնամին Բեժանին հորի մեջն է գցում ու բերանին ծանր քար դնում, մինչև հնագույն էպոսների հնագույն դիցաբանական ձևերը, որոնց մեջ հորի տեղ արդեն մութն աշխարհքն է հանդես գալիս կամ սև ամպը, որոնց մեջ կորչում է հերոսը, որ արդեն արևն է։

էդպես էլ Մհերի փակվելու մոտիվը — սկսած մեր հարևան վրացական Ամիրանից, մինչև Միջին Ասիայի թաթարական Աբրղանը—և թափառական Հրեայից (որ Հայաստանից է անցել Եվրոպա) մինչև ռուսական Ստենկա Ռազինը և շատ ու շատ ուրիշները։