Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Նույնը] և Դավթի մասին է ասում էպոսը — դանդալոշ ու ծուռ, այսինքն՝ խենթ ու անտաշ [վիթխարի] հսկա։

[Եվ ես դեռ ավելի եմ համարձակվում—կարծում եմ, թե Հայկ ու Դավիթ նույնիմաստ բառեր են։

էսպեսով Հայկը խոլական հսկա է, այս ինքն՝ խենթ հսկա, [իսկ] Դավիթը ծուռ, որ նույն խենթն է։ Եվ դեռ ավելին, ինձ թվում է, թե Հայկ կամ հայ արդեն կնշանակի հսկա։

[Ոչ միայն] զույգ բառերի օրենքով մեր լեզվի մեջ, որոնցից մեկը սովորաբար լինում է մյուսի թարգմանությունը։, արդեն մի ակնարկ կա հսկա Հայկը — երբ դա առասպել է, պետք է որ նույնանիշ բառեր լինեն։ ճիշտ էնպես, ինչպես ասում ենք բարի աստված, բարի էլ աստված կնշանակի, Մեծ լեռն Արարատ, որ նույնն է բառացի։

Եվ էս ակնարկը մեզ տանում է հեռու։

Վասպուրականի բարբառում Հ-փոխվում է Խ-ի, այ-է-ի։ էս օրենքով էլ հայր դառնում է խէն, իսկ Հայկը — Խեք (տե՛ս Ծաղկաքաղ Վասպուրականի ժող<ովրդական> բանահյուսության», Գ. Ա. Հայկ Աճեմյան, էջմիածին, 1917, էջ 17 և 88)։

Հայկը Խէք, որ նույն է Հէք դառնալուց հետո բաց եք անում Աճառյանի գավառական բառարանը և տեսնում եք — Հէք կնշանակի հսկա, վիթխարի մարդ (էջ 638, Այնթապի բարբառ)։

էնպես որ նույնիսկ ինքը Աճառյանն էլ հարցականով դրել է Հայկ, թե արդյոք Հայկ չի նշանակիլ էս հէքը։

Այո՛, Հայկ և Հէք՝ կնշանակի հսկա, վիթխարի, անհեթեթ, անճոռնի և թերևս սրանց հետ մեծ կապ ունեն Հայաստան կամ հեյվարա բառը, որ կնշանակի հսկայակերպ և եքքա, որ կնշանակի՝ հսկա, ահագին։

Եվ երբ հսկայի գաղափարի հետ կապվում է խենթություն, ապա կտեսնենք, որ Դավիթն էլ նույն գաղափարն է