միանգամայն ազատ [կերպով] ամեն մի սերունդ տալիս է իրենը [ավելացնելով] [տալով] կամ իր ճաշակով փոփոխության ենթարկում։ էս պատճառով անախրոնիզմը սովորական երևույթ է էպոսի մեջ: Ապա թե թափառական մոտիվներ կան, որ Ժամանակի ընթացքում զանազան միջոցներով մի ժողովրդից անցնում են մյուսին, մի ժողովրդի հետ խուժում են մի ուրիշ ժող<ովրդի> երկիր—մի ուրիշ էպոսի մեջ։ [Եվ ահա] շրջանների, գաղափարների ու հերոսների փոխվելով—տեղ-տեղ փոխվում են և սիմվոլները, բառերն ու անունները։ Տեղ-տեղ էլ հինն ու նորը խառնվում են իրտր և մնում միասին՝ խառը։
Հայկ<ական> էպոսը իր վերջնական կերպարանքն առել է XI — XIII դդ. թաթար-սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում [և վերջին հետքերը կրողն էդ ժամանակաշրջանի դրոշմը], և էդ ձևի մեջ է, որ հասել է մեզ.
[XIII դ.] էդ ժամանակաշրջանում վերջնական ձևով կազմվել են նողայական թաթարական էպոսը —
էդիգեյ
և վրացականը ?
և հունականը—Արմուտի մասին
լեհականը XI դ.
Հերքուլես
[Անշուշտ] նոր կյանքի ու նոր կարգերի ուժեղանալով ու հնի քայքայումով՝ հետզհետե թուլանում է ազգերի ու ցեղերի մաքառումը, զորանում են հանրային գաղափարները, անհատն է ուժեղանում—և էպոսը թուլանում է ու վերջանում։
էս է պատճառը, որ շատ ջահել ժողովուրդները, որոնց ազգային կյանքը ուշ է զարգացել կամ էպոս չունեն բոլորովին (ինչպես տաճիկները ?) և կամ ոմանք էլ ուշ են կազմակերպել, միմիայն մասեր են ստեղծել չեն կարողացել ամբողջացնել, որ վրա են հասել նոր ժամանակները (ինչպես ռուսները)։