Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դաշնագրի մեջ հիշվում է հեթիթների թագավոր Խետասարը, որ աստծո որդի էր, ու թերևս կոչվում էր Բաալ կամ Բաաղ Խետասար, և ով գիտի, թե մի որևէ կապ չունի մեր էպոսի կռապաշտ Բաղդասար թագավորի հետ։

Որպեսզի չթվա թեև փոքրիկ՝ էս համարձակ ենթադրությունը, թե ինչպես կարելի է էդքան [հեռվից] հեռու ժամանակից արձագանքը հասնի մեզ—[ես կվերցնեմ դեռ ավելի հին ու անկասկածելի մի օրինակ նույն տեղից]:

Հիշեցեք Սասունցի Դավթին. մենակ՝ Մսրա Մելիքի անհամար զորքի դեմ։ Սիրտը երկյուղ է ընկնում։ Դիմում է աստծուն, ցույց է տալիս թշնամու բազմությունն ու իր մենակությունը և աստծո օգնությունը խնդրում։ Ապա թե զորացած ընկնում թշնամու մեջ և ինչքան ինքն է կոտորում, էնքան էլ ձին է ոտի տակ տալիս։

Բայց հնագույն Հայաստանի հարաբերությունները շատ ավելի սերտ են եղել հարևան Ասորա֊Բաբելական աշխարհքի հետ և շփումներն էլ ավելի մեծ ու ճակատագրական։

Դա եղել է Արմենիայի, Նաիրիի, Ուրարտուի, Հայաստանի — Բիայնացիների և ասորա-բաբելական [մեծ] [հարթավայրի] անապատի անհաշտ կռիվը, սարի ու դաշտի անվերջ կռիվը, հայ ժողովրդի հին կռիվը։

Եվ միշտ հարավն է վերջ տվել Արմենիայի բարձրավանդակի վրա առաջ եկած իշխանություններին ու ներս խուժել երկրի ու [կյանքի] ներսը — ապա և էպոսի ներսը։

Ահա քաղդեական ասորա-բաբելական էպոսի հերոսը՝ Իզդուբար կամ Գիլգամեշ:

Գիլգամեշը հովիվ է, հալածված թափառում է իր սեփական հայրենիքում, մինչև կարողանում է կռվով ձեռք բերել իր հոր իշխանությունը...

Գիլգամեշն էլ է կռվում առյուծի հետ ու հաղթում, ինչպես հայ<կական> էպոսում մի տեղ Դավիթը, մյուս տեղ Մեծ Մհերը։

296