Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու իհարկե աստղ է [դառնում] [մնում է] փայլում է երկնքում։

Եվ շատ գեղեցիկ է: էսպես էլ պետք է լիներ տոտեմի օրենքով։ [Նախնական] մարդը բնության մեջ հոգի է դնում ու դավանում և ազգակցություն է տեսնում իրեն հետ։ Կապում է իր տոտեմը որևէ կենդանու, բույսի կամ երևույթի հետ։

Տոտեմը-մի կենդանի, բույս կամ մետաղ [մեծ մասամբ] կամ դրանց մի մասը—և կամ բնության մի երևույթ է — բայց մեծ մասամբ կենդանի — սկզբում դառնում է տոհմի նշանը, ապա թե ամբողջ ազգի։ Նա համարվում է ազգի սկզբնապատճառը ու հովանավորը, ապա թե ցեղի հետ նույնանում է ու ցեղն է նշանակում։ Հետզհետե աստվածացնում է ու աստղի կերպարանքով երկինք հանում։

Հռոմի գելը, Եգիպտոսի եզը և այլն։

<Նույն հատվածի այլ տարբերակ>

Մարդը, որ բնության մեջ հոգի է դնում ու դավանում, ևս առավել արջի պես մի կենդանու։

[Արջ] [Մարդու] ծագումը կապելով կենդանիների հետ — <մի քանի անընթ.> նրան է համարում նախահայրն ու հովանավորը և [դառնում է տոտեմը] շինում է էս կամ էն կենդանին և կամ բույսը, ծառը, ու դարձնում իր [տոհմի] նշանը, սկիզբը, հովանավորը։ Տոտեմը, որ սկզբում տոհմի նշանն էր համարվում, տոհմի զարգանալով՝ հետո դառնում է ազգի նշանակը՝ ազգը։ Ինչպես Եգիպտոսի եզը, Հռոմի գելը։

<Այս հարցին վերաբերող նշումներ, մեջբերումներ,

օգտագործված գրականություն>


Արջը ամենամեծ տեղերից մինն է բռնում տոտեմի մեջ աշխարհքի բոլոր ազգերում—Արկադացիք—արջի ազգ.