Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ինչպես դևը, որ հեթ<անոսական> աշխարհում աստված կնշանակեր, քրիստ<ոնեության> գալով ընկավ իր բարձրությունից և դառավ սատ<անա> նշանակություն ու անուն։

[Ինչպես մեր քաջերը, որ թերևս մեր հին խատերն են, որ պաշտվել են երբեմն, և քրիստոնեությունից հետո դարձան չար ոգիներ։

Ինձ էնպես թվում է, թե սա նույնիսկ մի ապացույց է և, անկասած, Հայկն ու Ղավիթը նույն իմաստն ունեն և նույն գաղափարն են բովանդակում՝ իրենց բոլոր էպիտետներով։

Եվ մեր հնագույն վեպի փշրանքներում, որ սկսվում է Հայկից, ցրվաց հայկազյան կոչված շրջանում, որ, ինչպես հայտնի է արդեն, պատմություն չէ, այլ առասպելների մի շարք, որոնց գլխին կանգնած է Հայկը։ Առասպելական է, ինձ թվում է և նույնիսկ ինքը՝ էդ պատմության աղբյուրը, Մարաբաոկատենան։ Մարաբաոկատենան էլ պետք է լինի էն <…>:

<Ընդհատվում է ինքնագիրը>

<Ուումնասիրության I գլխին վերաբերող սևագիր–պատառիկ>

Ժողովրդական [գրականության] [ստեղծագործության] բանահյուսության մեջ էպոսը բռնում է առաջնակարգ տեղ։

[Սկիզբն առնելով հնագույն ժամանակներից՝ նա անցնում է մարդկային կյանքի ու կուլտուրայի զարգացման բոլոր շրջաններից և կրում իր մեջ բոլոր շրջանների ազդեցություններն ու շերտերը]:

[Բայց, հարկավ, ավելի մեծ չափով էն ժամանակն է հանդես բերում, երբ առել է իր վերջնական կերպարանքը և էդ կերպարանքով է հասել մեզ]։