Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էպոսի հիմնական գծերը գծել ու մշակել են գրեթե բոլոր ժողովուրդները միասին։ Դրա համար էլ նրանք համաշխարհային հետաքրքրություն ու արժեք ունեն։ Դիցաբանական կամ գերբնական, դյուցազնական կամ գերմարդկային (և մարդկային) և խառնուրդ։

Բայց ամեն մի ժողովուրդ էդ ընդհանուր հիմքի վրա կառուցել է իր սեփական շենքը։ [Տվել է իրեն հատուկ երանգը, դրել է իր հոգեբանությունն ու ձգտումը, տվել է իր հավաքական տիպն ու հոգին, իհարկե, էպոսական մասշտաբով գերագույն ձգտումները , ինքնագիտակցությունը, կոչումը։ Իր ամբողջության հոգեբանությունը լինելով խտացրած՝ նա միաժամանակ իրեն ամբողջության խտացած պատմությունն է։ Նա դուրս է բերել իրեն ամբողջությանը սպառնացող դեպքերն ու նրանց դեմ իրեն [գերագույն] մաքառումները ու <1 անընթ.>։ Բայց էպոսի մեջ ժող<ովուրդը> պատմական դեպքերից ու դեմքերից օգտվում է էնպես, որ անախրոնիզմը սովորական երևույթ է էպոսի մեջ։

էպոսը բացի իր հիմնական գծերը, որ ընդհանուր են լինում [գրեթե ամեն մի] շատ ժողովուրդների համար, ունի [երկու տեսակ մոտիվներ, էսպես կոչված տեղական և թափառական:

Տեղական կամ տեղային են էն մոտիվները, որ չեն կրկնվում ուրիշ ժողովուրդների էպոսների մեջ, թափառական են նրանով, որ մի ժողովրդից անցնում են մյուսին զանազան միջոցներով, ժամանակի ընթացքում։

(էպոսների մեջ իրար հետ մաքառում են ոչ միայն զանազան ցեղեր ու հասկացություններ, այլև բնական ու ցեղական օրենքները: Եվ իհարկե, միշտ հաղթում է բնական օրենքը (օրինակ կինը միայն մի ցեղից կարելի էր առնել— հետագայում ամեն ցեղից)։

Դեպք է եղել սրանից մի քանի տարի առաջ խոսել եմ հայկ <ական> էպոսի Խաչ Պատարագի և Առյուծաձև Մհերի մասին (Հորիզոն, 1916, № 114)։ Այժմ էլ ինձ վրա վստահություն եմ առնում կարծիք հայտնելու մի քանի անունների