Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցեղական ադաթների մաքառումը բնական օրենքների դեմ կամ թե չէ ազգայնական իդեալը՝ հանրամարդկային իդեալի դեմ։

Եվ որովհետև ժող<ովուրդը> շփումներ ունի ուրիշ ժող<ովուրդ>ների հետ, որ ասել է, թե միաժամանակ ապրում է և ուրիշ ժող<ովուրդ>ների կյանքով, փոխադարձաբար ազդում է և ազդվում, զարգանում է հետզհետե, աչքը բաց է անում ավելի [լայն մեծ] հեռու հորիզոնների վրա։ Դրա հետ միասին ընդլայնվում են նրա էպոսի սահմանները, հետզհետե հաղթանակում են բնականն ու հանրամարդկայինը, անուններն ու սիմվոլներն առնո՛ւմ են նոր բովանդակություն, ու էպոսը ենթարկվում է փոփոխությունների, հարկավ միջից պահելով հնից՝ ինչ որ կենսունակ է ու անմահ։

էս պրոցեսի ընթացքում [առաջ են գալի] էպոսի շերտավորումն երբ, ցիկլիզացիան և էն թափառական կոչված մոտիվները, որ ամեն մի Ժող<ովուրդ> որդեգրելով պատվաստում է իր բնությանն ու բնավորությանը։

[էսպեսով էպոսը ընդգրկում է ժող<ովրդական> կյանքի ամբողջությունը, սկզբից մինչև վերջը, և հարազատորեն հանդես է բերում էն բարոյա-գաղափարական աշխարհը, ուր կենտրոնանում են ժող<ովրդի> դարավոր մաքառումները ու հեռավոր իդեալները, նրա հոգեկան բարոյական կարողությունները]։

[Սակայն հենց սրանից էլ պարզ երևում է] էս ամենից ակներև է, որ էպոսը ժող[ովրդի] կյանքի և պատմության ամենամեծ դոկումենտը լինելով հանդերձ՝ պատմության փաստերի հետ վարվում է ազատորեն և անախրոնիզմը սովորական երևույթ է նրա մեջ։

էպոսի էս ընդհ< անուր> ճակատագիրն է ունեցել և հայկ<ական> էպոսը՝ Սասունցի Դավիթը։

Նրա սկզբնավորությունը կորչում է հնագույն ժամանակների մշուշի մեջ և խառնվում է հնության մեծ ժողովուրդների առասպելներին։