Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր փաստերը ի մի են ձուլվում մի ընդհանուր [գործի] մաքառումի մեջ, որ պատմում է, թե ինչպես է մի ժողովուրդ մի ընդ<հանուր շնչով համակված վեր կացել [հարձակվել] ուրիշների վրա կամ իրեն պաշտպանել ուրիշների հարձակումներից։

էնտեղ արդեն ամբողջ ցեղերի սկզբնական մաքառումը և նրա ամբողջական ու եզակի, բայց էպոսական մարտը առաջ է գնում տարիների ընթացքում։ Եվ ահա կյանքում։

էդ մաքառումների պատմությունները ընդհանուր է և միայն հերոսների մասին եղած հիշողություններն ի մի հավաքելով ժողովուրդը կազմել է իր եղած ազգային ժողովըրդական դյուցազներգությունը։

էստեղ էլ առանձին֊առանձին դեպքերն ու դեմքերը չկան։

Ամեն մի ժողովուրդ ունեցել է իրեն դյուցազնական ու հերոսական դարաշրջանը՝ լիքը հրաշքներով ու առասպելներով։

էդ հրաշքներն ու առասպելներր, գրեթե անխտիր, նրանից են պատմում, թե ինչ մաքառումներ և ինչ հերոսական դեպքեր ու դեմքեր է ունեցել ժողովուրդը և <...>թափառական կոչված մոտիվները, որ ամեն մի ժող <ովուրդ> որդեգրելով հարմարեցնում է իր բնությանն ու բնավորությանը։

էսպեսով էպոսը րնդգրկոլմ է ժող<ովրդի>կյանքի ամբողջությունը՝ սկզբից մինչև վերջը և հանդես է բերում էն բարոյա - գա ղափարական աշխարհը, ուր կենտրոնանում են ժող <ովրդի> դարավոր <...>մաքառումները ու հեռավոր իդեալները, նրա հոգեկան, բարոյական կարողությունները :

Ահա սրանից էլ հետևում է, որ էպ<ոսը> ժող <ովրդի> պատմական ամենամեծ դարաշրջանը լինելով հանդերձ, (անախրոնիզմը սովորական երևույթ է նրա մեջ) պատմության փաստերի հետ վարվում է ազատորեն, և անախրոնիզմը սովորական երևույթ է նրա մեջ...