Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիրավի մի այլ երկնքի տակից Պեշիկթաշյյանը կանչում է.

Տո′ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք,
Որ մրըրկավ էինք զատված.
Բախտին ամեն ոխ չարանենգ
՝Ի մի համբույր ցրվին ՝ի բաց.

Եվ այս ուղու հաշտարար ձայնը, դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելության ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցրվելով ու հերքելով, հայտարարում է, որ եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա։

Այնինչ արդեն հնչում էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը․ իսկ նրանից առաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում էր.

Տէ՛ր, կեցո′յ դու զհայս
եվ արա զնոսա պայծառս...5

Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստան՝ երկրեերկիր տարուբերելով ու դեգերելով աղաղակում էր լուսավորություն, կրթություն…

Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել։

«…Նրանցից յուրաքանչյուրը [լավ գիտեր, որ]» յուր վերա առնելով հրապարակի մեջ քարոզ լինել ճշմարտության բանին և սաստող ու հանդիմանող ստության, խարդախության և խավար գործերին, վաղուց գիտեր և լավ հասկանում էր, թե նորա հանձն առած պաշտոնը բացի կենսամաշ մտավոր աշխատություններից, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի՝ դեպի կյանք ու մահ պատերազմ՝ յուր սեփական ազգի մեջ կանուխ արմատացած սխալ ու ծուռ կարծիքների, որ դարավոր սովորությամբ աճելով և զորանալով, դարձել էին նորա համար