Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<Ուսումնասիրության տարբեր հատվածներին

վերաբերող սևագիր-պատառիկներ>

[Հայկը-Դավիթ]

[ՈրևԷ ազգի Էպոսին մոտեցողը պետք Է լավ իմանա ու միշտ հիշի մի հանգամանք, մի օրենք, որ Էպոսի համար ժամանակ ու տարածություն եթե կան՝ ապա կան հսկայական չափերով, և եթե միջավայր կա, Էդ միջավայրն Էլ ամբողջ մարդկությունն ու ամբողջ մարդկության պատմությունն Է։ [Ազգային Էպոսը էս կամ էն] էպոսը հանրամարդկային է գիտակցորեն]։

[Հանրամարդկային լինելով` նա միայն երանգավորված է զանազան կլիմաների տակ և ընդունած առանձնահատուկ գծերը էս կամ էն ժողովրդի ու հոգեբանության։ Եվ հենց էդ առանձնահատուկ գծերն ու երանգներն են, որ դարձնում են ազգային և անում են առանձին մի արժեք ամեն անձի համար։ [Հայկական էպոսն էլ թեև պատմական տարրեր ունի իր մեջը, բայց մնում է հանրամարդկային մի ստեղծագործություն, դյուցազնական և սիմվոլիկ]։

[էս պատճառով էլ սխալ ճամփով են գնում մեր էն բանաստեղծները], որոնք հայոց պատմություն են մտնում՝ հայկական էպոսի ներսը մտնելու և լուսաբանելու համար։

Բռնելով միանգամայն հակառակ ճանապարհ՝ ընդունված կարծիքին հակառակ՝ ես ուզում եմ ցույց տալ, որ հայ դյուցազնական վեպը, ինչքան էլ պատմական տարրեր ունենա իր մեջ, իրական վեպ չի, և որ Սասունցի Դավթի վեպը Հայկի առասպելն է [Դավիթը կապ չունի միջնադարյան որևէ հայ իշխանի հետ],[որ Հայկ ու Դավիթ միևնույն գաղափարն են արտահայտում, որ Դավիթը կապ չունի որևէ միջնադարյան հայ իշխանի հետ, և Դավիթը անուն չի մինչև անգամ, այլ ածական] ու սա շոկ մի ներածություն է, որ ես անում եմ առաջիկայում հայ դյուցազնական վեպի մեջ մտնելու համար ավելի մանրամասն։


320