Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք տեսանք Այոսի կամ Հայոսի պաշտամունքը, որ Ասորա-Բաբելական աշխարհքից է գալիս և սեմիտական է։ Մենք տեսանք Հայկի պաշտամունքը, էսպես կոչված Մոնղոլիայում, ուր մինչև օրս էլ կենդանի շարունակվում է դեռ, և ամեն մի մոնղոլ մինչև էսօր էլ իր շեմքի մոտ դնում է Հայկի կուռքը՝ իր շեմքն ոլ օջախը պահպանելու։ Տեսանք, որ Այոսը կամ Հայոսն ու Հայկը տարբեր կողմերից լուրջ հիմք կարող են դառնալ, թե Հալկբ չէ հալ ազգի էպոնիմը՝ անվանադիրը։ …և ահա լրանում է մեր զբոսանքը դեպի հին ժամանակների մշուշային խորքերը հին անցած աշխարհքներում, հին հեռացած-մոռացված աստվածների հետ։ [Եվ այժմ որոնում ենք, թե ինչ հիշատակ են թողել[Վաղուց էլ գիտենք], <որ> սեմական Ալոսր ջրերի ու ծովերի տերը, որ բնակվում էր ու հսկում Եփրատի ու Տիգրիսի ակունքներին։[Հայաստանի բարձրավանդակին]։ Արդյոք նա է տվել իր անունը էդ երկրին ու [ապրող] ժողովրդին և դարձել Հայաստանի ու հայ ազգի անվանադիրը‘ էպոնիմը։ Եվ ով է էն Հայկը, որ տակավին էսօր էլ պաշտվում է Մոնղոլիայի անապատներում ու Ալթայան լեռներում և իբրև նախահայր ու <․․․> և կուռք դարձած հսկում է ամեն մի մոնղոլի շեմքում, իբրև նախահայր, նրա օջախի պաշտպանը։ Եվ ով է կամ ինչ է վերջին դյուցազնը հայության՝ Սասունցի հսկա խենթը, որ հետագա ժամանակների հետ միասին եկել է հայ ժող<ովրդի> էպոսի վրա ու փոխարինել Հայկին, և թերևս Հայկից հետո եղած ուրիշներին։ Արդյոք լոկ մի անուն է, թե ավելի մի բան։

<Հայկը-Դավիթ>

<մեկ այլ պատառիկ>

էպոսին մոտեցողը պետք է լավ իմանա ու միշտ հիշի, որ էպոսի համար ժամանակ ու տարածություն եթե կան,

21—32

321