Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ապա հսկայական չափերով, և մի որևէ ժող<ովրդի> հարազատ լինելով հանդերձ՝ նա հանրամարդկային է և մի որևէ ժողովրդի պատմության դռնից մտնելով չի կարելի նրան բացատրել ու բաց անել, որովհետև ամբողջ մարդկության պատմությունն է նրա նյութն ու պատմությունը, իրադրությոuնը սիմվոլների մեջ և զանազան կլիմաների տակ երանգավորված։

[ Հայ էպոսն էլ թեև պատմական տարրեր ունի իր մեջ, բայց նա դյուցազնական է և սիմվոլիկ։ էստեղ ինչքան նեղ բռնեք, էնքան էլ հեշտ սխալների մեջ կընկնեք, ինչքան ընդարձակ փռվեք, էնքան ավելի կհաջողեք]։

Հայկ Դավիթ իշխանների ետևից գնալով՝ ամենաշատը կարող եք ընկնել նրանց ապարանքբ կամ բանտը, ինչպես անում է Մ. Աբեղյանը՝ Դավիթ Բագրատունու վերաբերությամբ։ Եվ սրանից էլ դենը կընկնենք նրանց ախոռը, ինչպես անում է Ատ Կանայանը՝ Քուռկիկ Ջալալին բացատրելիս, պնդելով, թե Ջալալդորս իշխանի ձին է։

Դեռ եթե Դավիթներ ունեք, էդ բավական չէ։

էս խնղիրներբ շարժելով, իհարկե, ես հավակնություն չունեմ սրանց վերջնական պատասխանը տալու իմ զրույցի մեջ։

Եվ էսօրվան իմ զրույցը միայն մի ներածություն է՝ առաջիկայում եթե հաջողի, ավելի մանրամասն մտնելու հայ ժող<ովրդական> էպոսի մեջ։

322