Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Другой певец по ней пройдет,
И уж не я, а будет он
В раздумье петь вечерний звон!

Томас Мур (Иван Козлов)

Այն երեկոյան զանգերը, այն երեկոյան զանգերը,
Որքան շատ պատմություններ է պատմում իր մուզիկով.
Երիտասարդության ու Հայրենիքի և այն քաղցր ժամերի
Երբ վերջին անգամ լսեցի նրա սփոփիչ ղողանջը։


Այն ուրախ ժամերը անցել են, գնացել
Շատ սրտեր, որ էն ժամանակ ուրախ էին,
Խավար գերեզմանների ներսն են բնակվում այժմ
Եվ չեն լսում էլ այն երեկոյան զանգերը։
Այդպես կլինի, երբ ես կմեռնեմ,
էն ներդաշնակ ղողանջը կըհնչի տակավին,
Մինչև որ ուրիշ երգիչներ կզբոսնեն էս հովիտներում
Եվ կըերգեն գովքդ
Անուշ, երեկոյան զանգեր։


19Հայ թե ռուս ինտելիգենտ են. կրթված. Չերնիշևսկի, Միխայլովսկի և այլն վրա, նրանց աշակերտները, նրանց պես են մտածում և ճշմարիտ, ռուս մտածողություն, ռուս լեզու, ռուս կին և այլն։ Եթե ռուս ինտելիգենտ է, ուրեմն հայ ինտելիգենտ չի։ Եվ ահա այդպիսով էլ ռուս Հեղափոխությունը խառնեցին Հայ ինքնապաշտպանության հետ, և դուրս եկավ այս։ Այժմ ասում է—միաժամանակ հայ ինքնապաշտպանություն ինչպես հայ ինքնապաշտպանություն, եթե այժմ ասում է, նույնպես իբրև հեղափոխություն, ինքնապաշտպանություն էին, սուտ։ Եվ սուտն ու կեղծիքը հասցրին այստեղ։ Ավելի անգիտակից մի բազմություն, քան թե այս նստած գիտակից ընկերների բազմությունը, ես տեսած չեմ։ Չգիտեն ոչ պատմությունը իրեն ժողովրդի, ոչ իր երկիրը ոչ էսօրը, ոչ իր հարևանին, ոչ նրա միտքը, ոչ իր արածը, ոչ անելիքը ։