Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի վրա սիրահարվում է իր խորթ մայրը՝ նթիտրոսը ( պայծառ=լուսին ) և հետապնդում կ, իսկ նա՝ ողջախոհ պատանին խուսափում է։ Նթիտրոսը նրանից ջգրու բամբասում է Թեղեոսին և Պոսեյդոնը— պապը սպանում է անմեղ պատանուն (ծովը կլանում է արևին—մեր է մտնում ծովի մեջ)։

(Հովսեփ գեղոնի պատմությունը)

և Ռիգվեդան պատմում է, թե ինչպես Սավիտրան՝ «արևի աստվածը» իր աղջիկ Ախրիային (արևին) տվեց մարդու Սոմային—Լուսնին։

Հյուսիսային երկրներում, օրինակ Գերմանիայում, արևը համարվում է հեղահումբույր կին (մեղմ է)։ Հարավում ընդհակառակը — ինչպես Հելիոսը—խիստ, ինքնիշխան տեր, որ կարող է իր նետերով տարածել և մահ։ Նա զարկում սպանում է դաշտերի գավակներին (Հիացինտ և այլն), մարդ է սպանում ։

(Արուսայակ) 3

Ռիդվեդան—Ուշասին (արշալույսին) հետևում է Սուրիան. (արևը) ինչպես պատանին աղջկա ետևից։

Սանսկրիտերեն Parjanya—«անձրևի ու կայծակի աստվածը», Պերուն Перул.

Հողը, երկիրր միշտ համարվել է [երկնքի] իգական սիրածը, կինը—մայրը, մայր, մեր հող, մայր երկիրն, իսկ երկինքը հայր է—«Հայր մեր, որ յերկինս ես»։

Ռուսական ասացվածքը, ավանդությունը ասում է.

Կինը՝ Արևը, խռով է իր մարդուց՝ Լուսնից, որ շատ է սառր դեպի իրեն: Կռվել են ու հեռացել և պայմանավորվել, որ հերթով լույս տան աշխարհքին — մինը՝ գիշերը, մյուսը՝ ցերեկը։ Միայն արևի խավարումի ժամանակ են նրանք մոտենում իրար ու իրար հանդիպում+-լուսինր ցավից, դարդից պստիկանում է, մաշվում է, ապա հետո հույսը կամաց-կամաց կենդանանում է և լցվում նորից։ (464)։