Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ինտելիգենտ, ազդեցիկ մարդիկ պետք է ուղտրկել շտաբներին և հրամանատարության մոտ մնան և միշտ <1 ան ընթ.> պահի և առաջն առնի թյուրիմացությունների։

  • ...որ հայերի միջոցով ուզում է իր ազդեցության տակ առնի էն, ինչ որ առանց հայերի չեն թողնիլ իրեն իր դաշնակիցները՝ Անգլիան ու Ֆրանսիան։ Եվ ինքը բարձր կառավարությունն Է ռեֆորմների ծրագիրն առաջարկել մեծացնել ու մեծն ուզել ավտոնոմիա։

Գնացինք այցի գեներալ գուբերնատոր Դրայագինին, Երևան ծնված է և միշտ ծառայել Է հայերի մեջ։ Մեսրոպ եպիսկոպոսը շատ բաց ու լավ տարավ խոսակցությունը, բացատրեց ավտոնոմիայի խնդիրը, խոսեց էն մասին, որ էդ ամենը վերևից է, ներքև շատերը չեն իմանում և այլն, պատմեց տեսակցություններ, խոսեց զինաթափման մասին: Գեներալ գուբերնատորը համաձայնեց շատ բանի և զինաթափման խնդիրն էլ բացատրեց, որ միայն բրդերին է վերաբերում, որ գարնանը մեզ համար սպառնալիք են։ Իսկ հայերի մեջ եթե խուզարկություն Է եղած՝ միայն նրա համար, որ թուրքերն ու քրդերը գնալիս իրենց զենքերը հանձնել են հայերին պահելու, վերադարձին տալու և Էդ բանբ հայերն են գաղտնի բաց արել։ Խուզարկել են և մի քանիսր գտել։ Հայտնվեց, որ լեզուն ու սովորություն չիմանալուց Էլ շատ թյուրիմացություններ են պատահում։

ճեմարանի աշակերտներին զինական վարժություններ։ Սանիտարական գիտելիքներ: Սենեքերիմ Տեր-Հակոբյան:

  • Այստեղ է էջ բաց է թողնված՝ հավանաբար հետո լրացնելու նպատակով