Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մարդիկ նշանակել, հավաքել ընկած զենքը և զենքը տալ մեր խմբերին (отряд*-ների начальник**-ին դիմելու) (որ մասն են տալու խմբերին և որն՝ իրենց պահելու)։

Շտաբներին, որ խմբերի գործողությունները միշտ գրի առնեն ու ղրկեն, որպես журн<ал> воен<них> действии***:

Չուստերը փոխել, ջուր է լցվում մեջը, ձյուն է լցվում։

Մեծին ծառա ենք, պստիկը սաղ ըլի, Կատուն կա ի տուն.

ճանապարհների երկու կողմը ձիանների, եզների, ուղտերի լեշեր, ագռավներ ու գիլագռավներ, զանազան տեսակի կոտրած կառքերի մասեր:

Բայազետ մտնելիս Միսունի կողմերի թնդանոթաձգություն էր լսվում, մյուս կողմից հանգիստ կղկղում էին կաքավները ժայռերի մեջ։

Բայազետը թուրքերը թողել են ռազմական նկատումներով։ Թուրքերն ու քրդերը իրենց ունեցածի մի մասը փախցրել են ու իրենք էլ փախել, որ ետ գան հայերի հետ հաշիվ տեսնելու (թեև ոմանց տներումն էլ իրենցից ոմանք հրացան են պահ տվել), բայց հենց առաջին օրը սոսկալի բուք ու փոթորիկ է բարձրացել, էլ թուրքերը չեն կարողացել վերադառնալ, երեք օր քաղաքը մնացել է հայերի ձեռքին։

  • Ջոկատ:
    • Պետ:
    • Ռազմական գործողությունների մատյան։