Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նշանավորներից ոմանց տանը թուրքերից և էն էլ կատաղի թուրքերից թաքնվել են, ոմանք էլ իրենց հրացանները պահ տվել. հայերից ոմանք բաց են արել էս ամենը ռուս իշխանության առաջ և կասկած հարուցել:

Բայազետի բերդը շինել է վանեցի Ավետիս անունով վարպետը։ Շինելուց հետո աջ կուռը կտրում են, որ էլ նրա նմանը չշինի։ Եվ, հիրավի, սքանչելի շինություն է, մի արեվելյան գեղեցկուհի, որի հետ կապված են էնքան աղետալի պատմություններ, որի ամեն կողմից էնքան գնդակների, ռումբերի հետքերը մնում են ընդմիշտ։

Խենթի10 վտակն ու աղբյուրը։

Նոյեմբերի 22֊ի առավոտ Մեսրոպ սրբազանը գնաց Թիֆլիս՝ կայսեր դիմավորելու11: Առավոտը մեզ մոտ այցի եկավ հայդարցի ցեղերից Մամմադ բեկ Ամար աղա օղլի, Շամսկցի ցեղից։ Գնդապետ 800 ձիավորի քուրդ, իր ցեղով ու ձիավորներով հանձնվել է ռուս կառավարությանը։ Ամսական 200 ռ. են նշանակել և ընդունել ծառայության։ Խորեն եպիսկոպոսի խոսքերին, թե պետք է սիրով ապրենք՝ պատասխանեց, թե՝ երկու կայսրություն կռվում են, մեզ ինչ. մենք մի հողի զավակ ենք, միասին պետք է ապրենք ու սիրով մնանք։ Ներկայացավ քորումցի Օվանես Մանուկյան, թե իմ 60 ոչխարը պահ էի տվել Դումո գյուղի Մստոյին, արծափցի հայերը—Ասոյի Պետեն և Մուսեն Ամիրխանյան թալանել են քրդերին, իմ ոչխարն էլ տարել, այժմ ուզում եմ— չեն տալիս։ (Հիշյալ Պետեին ու Մուսեին մենք ազատել տվինք Արծափ):

Սինուգի Գույլուճ գյուղացի Գալուստի վրա գանգատ են տալիս, թե մի դոմշի ձագ են գողացել ծախել տվել նրան. 10—12 տարվա հաշիվն անելով, ձագի ձագը հաշվելով ու նրանց յուղը, պանիրն ու այլ արդյունքները՝ դուրս են բերել, որ պետք է տա 1500 լիրա, մոտ 15 000 ռ., և նրան ազատել